Հրավիրում ենք ձեր հոդվածները ներկայացնել առաջիկայում Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից հրապարակվելիք ժողովածուում ներառելու համար:  Ժողովածուն հրապարակվելու է Եվրոպական միության «Հորիզոն 2020»-ի մաս կազմող «PERITIA-հանրային քաղաքականություն, փորձագիտություն, վստահություն» ծրագրի շրջանակներում:

Հոդվածները պետք է վերաբերեն կառավարման գործընթացում գիտության և փորձագետների խորհրդատվության ներառման իմացաբանական, քաղաքական, ինստիտուցիոնալ կամ սոցիալական ասպեկտներին: Աշխատանքները/զեկույցները կարող են ներկայացնել անհատ գիտնականներ կամ գիտնականների, փորձագետների, գործնական աշխատանքով զբաղվողների, լրագրողների կամ քաղաքականություն մշակողների խմբեր: Աշխատանքները կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն լեզուներով:  Զեկույցները կարող են վերաբերել հետևյալ թեմաներին և հարցերին.

  1. Հայաստանում քաղաքական որոշում կայացողների վերաբերմունքը փորձագիտական/գիտական խորհրդատվության նկատմամբ

Առաջարկվող թեմաներ: Ե՞րբ են Հայաստանում քաղաքական գործիչները հետևում փորձագետների խորհուրդներին: Ի՞նչ են նրանք անում փորձագետների խորհրդով: Ի՞նչ են նրանք ակնկալում գիտնականներից/փորձագետներից: Ինչու՞ են որոշ գիտնականների ներգրավում որպես խորհրդատու, իսկ ոմանց՝ ոչ: Ինչպե՞ս են քաղաքական գործիչներն ու քաղաքականություն մշակողները հրապարակայնորեն օգտագործում իրենց հարաբերությունները գիտնականների կամ փորձագետների հետ: Ի՞նչ դեր ունի սոցիալական մեդիան փորձագետների/գիտական խորհուրդներն ընդունել-չընդունելու քաղաքական հաշվարկների ժամանակ:

2. Հանրային քաղաքականության վերաբերյալ փորձագիտական/գիտական խորհրդատվության ինստիտուցիոնալ գնահատումը

Առաջարկվող թեմաներ:  Հանրային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվության ի՞նչ մեխանիզմներ կան Հայաստանում պետական, մարզային և տեղական մակարդակներում: Կա՞ն հանրային քաղաքականության վերաբերյալ գիտական և փորձագիտական խորհրդատվության մեխանիզմների հատուկ տեսակներ: Որո՞նք են առկա մեխանիզմների արձանագրած հաջողություններն ու բացթողումները: Ինչպե՞ս են դրանք համեմատվում այլ երկրների կամ տարածաշրջանների մեխանիզմների հետ:

3. Հանրային քաղաքականության վերաբերյալ փորձագիտական/գիտական խորհրդատվության սոցիոլոգիան Հայաստանում

Առաջարկվող թեմաներ: Ինչպե՞ս կարող ենք բնութագրել հայ հասարակության վստահությունը գիտության, փորձաքննության և ապացույցների վրա հիմնված որոշումների կայացման նկատմամբ: Ինչպե՞ս է կառուցվում և քայքայվում այս վստահությունը: Ո՞րն է կրթական համակարգի դերը երկրում «վստահության և զգոնության» մշակույթի ձևավորման գործում: Ի՞նչ մեխանիզմներով են դավադրապաշտության տեսությունները տարածվում:  Որո՞նք են դավադրապաշտության տեսությունների հակաթույները: Ապատեղեկատվությունը և սոցիալական մեդիան որքանո՞վ են ազդում հանրային քաղաքականության վերաբերյալ գիտական և փորձագիտական խորհրդատվության վրա: Կա՞ արդյոք Հայաստանի` որպես հետխորհրդային երկրի իրականության մեջ, որևէ յուրահատուկ գործոն, որն ազդում է հանրային քաղաքականության վերաբերյալ փորձագիտական/գիտական խորհրդատվության նկատմամբ վստահության դինամիկայի վրա:

4. Քաղաքական իմացաբանություն. ինչպե՞ս են փաստերն ու փորձագիտական խորհուրդներն ազդում Հայաստանում քաղաքական որոշումների կայացման վրա:

Առաջարկվող թեմաներ: Ժողովրդավարական հասարակության մեջ փորձագետը/քաղաքականության խորհրդատվությունն ի՞նչ արժեք ունի: Ինչպե՞ս են Հայաստանում փորձագետներն ու գիտնականները ճանաչում ձեռք բերում: Իմացաբանական ի՞նչ ակնկալիքներ կան փորձագետներից: Իմացաբանական ի՞նչ ակնկալիքներ կան գիտնականներից: Որո՞նք են այն չափանիշներն ու ակնկալիքները, որոնք կարող են օգնել «արմատախիլ անել» կեղծ լուրերը և ապատեղեկատվական արշավները: Ինչպե՞ս կարող ենք խուսափել սխալ իմացական կաղապարներից: Այս բոլոր թեմաները պետք է ուսումնասիրվեն Հայաստանի համատեքստում և, անհրաժեշտության դեպքում, այլ երկրների հետ համեմատության մեջ:

Մրցանակ

Հրապարակման համար ընդունված աշխատանքների հեղինակներին կտրվի հոնորար (չափը կհստակեցվի): Հրապարակման ենթակա միայն 20 աշխատանքներ  կընդունվեն:

Վերջնաժամկետներ

  1. Մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը հանձնել/ ներկայացնել հոդվածի ամփոփագիրը/աբստրակտը (առավելագույնը 1 էջ  peritia@aua.am էլ. հասցեին:

  2. Մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը ամփոփագրերը կընտրվեն (1):

  3. Մինչև 2022 թ. մայիսի 15-ը ներկայացնել/հանձնել ամբողջական հոդվածը (առավելագույնը 20 էջ՝ ներառյալ գրականության ցանկը):

  4. Աշխատանքները կհրատարակվեն 2022 թ. հոկտեմբերի 15-ին:

Գրախոսներ

 PERITIA-յի ազգային և միջազգային փորձագետներ

Ֆինանսավորում 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության՝ Հորիզոն 2020 հետազոտությունների և նորարարական ծրագրի՝ ֆինանսավորման պայմանագրի  համար 870883 շրջանակներում: Առկա տեղեկատվությունը և կարծիքները և այլ հաղորդակցության հետ առնչվող նյութերը պատկանում են հեղինակին և, պարտադիր չէ՝ դրանք կիսեն/արտացոլեն Եվրոպական հանձնաժողովի հայացքները: 

(1) Ամփոփագրի ընտրվելը նշանակում է, որ ձեզ կհրավիրեն 2021 թ. նոյեմբերից մինչև 2022 թ. մայիս կազմակերպվող ամենամսյա աշխատաժողովներին:  Այս աշխատաժողովների նպատակն է ձևավորել գործընկերների մի խումբ, որի աշխատանքների արդյունքում առանձին հոդվածները կհղկվեն և մասնակիցների ու շահառուների կողմից առաջ քաշված կոնկրետ թեմաների ու նպատակներն շուրջ կխմբեն: