Ծրագրի մասին | Միջոցառումներ

Ճշմարտությունը և վստահությունը գիտության ու ժողովրդավարության համար վիճելի թեմաներ են դառնում: Դավադրության տեսությունները խաթարում են քաղաքական ընտրությունները, ապատեղեկատվական արշավները թիրախավորում են կլիմայի փոփոխության և պատվաստանյութերի շուրջ գիտական կոնսենսուսը, իսկ հակաէլիտար պոպուլիզմը ստվերում է հանրային բանավեճերը: Համաճարակի շրջանում քաղաքացիները սկսում են տիպիկ փիլիսոփայական հարցեր տալ. ի՞նչ է ճշմարտությունը, ո՞ւմ կարող ենք վստահել կամ ինչպե՞ս պետք է վստահենք:

«[Ոչ]Ճշմարտություններ. վստահությունն ապատեղեկատվության դարում» PERITIA հանրային դասախոսությունները խորապես ուսումնասիրում են այս երևույթները՝ ներկայիս իրադարձությունների համատեքստում ճշմարտության և վստահության գաղափարները հետազոտելու համար: Եվրոպայի և Միացյալ նահանգների ականավոր փիլիսոփաներն ու գիտնականները համախմբվում են՝ ներկայացնելու գիտության հանդեպ վստահության, դավադրության տեսությունների, վստահության արժանի գիտության, ճշմարտության ու ժողովրդավարության և վստահության ու կոգնիտիվ գիտության վերաբերյալ վերջերս կատարած իրենց ուսումնասիրությունները:

Բացի այս առցանց դասախոսությունները և դրանց ընդառաջ Հայաստանի ամերիկյան համալսարանը կազմակերպում է նաև նույն հեղինակների որոշ աշխատությունների քննարկումներ: Քննարկումների մասին տեղեկանալու և դրանց մասնակցելու համար այցելեք՝ http://ace.aua.am/hy/peritia/discussions_at_aua/:

ԱՄՍԱԹԻՎ, ԺԱՄ, ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ԼԵԶՈՒ

Ամսաթիվ՝ ապրիլի 6-ից հունիսի 1 (ամեն երկրորդ երեքշաբթի)
Ժամ՝ 19:00
Գրանցում՝
https://ucd-ie.zoom.us/webinar/register/WN_SuHLBSfJSHORkrqfZxQCAA
Լեզու՝ հայերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանություն

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դասախոսություն 1. Գիտության նկատմամբ վստահություն
Նաոմի Օրեսկես, Հարվարդի համալսարան
Ապրիլի 6, ժամը՝ 19:00

Դասախոսություն 2. Դավադրության տեսությունների թյուրըմբռնումներ
Քուասիմ Քասամ, Վարվիքի համալսարան
Ապրիլի 20, ժամը՝ 19:00

Դասախոսություն 3. Ճշմարտության ժողովրդավարական արժեքը
Մայքլ Լինչ, Կոնեկտիկուտի համալսարանի
Մայիսի 4, ժամը՝ 19:00

Դասախոսություն 4. Վստահության արժանի գիտական խորհրդատվություն
Հեթեր Դուգլաս, Միչիգանի պետական համալսարան
Մայիսի 18, ժամը՝ 19:00

Դասախոսություն 5. Վստահություն և փաստարկ
Դեն Սպերբեր, Ժան Նիկո ինստիտուտ
Հունիսի 1, ժամը՝ 19:00

Դասախոսությունների մոդերատորն է Շեյն Բերգինը՝ Դուբլինի համալսարանական քոլեջից:

Բանախոսների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների և ընթերցանության նյութերի համար այցելեք https://peritia-trust.eu/peritia-lectures/:

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ

 

Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միության Հորիզոն 2020 հետազոտական և նորարարական ծրագրի կողմից՝ No 870883 դրամաշնորհային համաձայնագրի ներքո: Այս կայքէջում տեղադրված տեղեկատվությունը և կարծիքները, ինչպես նաև հաղորդակցման այլ նյութերը պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական հանձնաժողովի կարծիքը: