«Հայ-գերմանական ցանց՝ էկոհամակարգերի ծառայությունների բարելավման նպատակով ԱՏՀ հանրային մասնակցության խթանում՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման ապահովման միջոց» ծրագրի շրջանակներում 2021 թվականի հոկտեմբերի 4-ից 6-ը տեղի կունենա «Հանրային մասնակցությունն էկոհամակարգերի ծառայություններին» թեմայով առցանց/վիրտուալ համաժողով:
Համաժողովի շրջանակներում կքննարկվեն հետևյալ թեմաները.
Համաժողովի յուրաքանչյուր օրը նախատեսվում է սկսել միջազգային փորձագետի ելույթով՝ որպես հիմնական խոսնակ, որին հաջորդելու է Հայաստանից փորձագետների կողմից պանելային քննարկում: Համաժողովի վերջին օրվա վերջին հատվածը վերաբերվելու է ուսանողներին և երիտասարդ հետազոտողներին, որոնք կկիսվեն թեմայի վերաբերյալ իրենց աշխատանքներով:
Համաժողովը բաց է հանրության առաջ, սակայն պետք է գրանցվել: Մենք ակնկալում ենք, որ համաժողովի հանդիսատեսի շարքում կլինեն հետազոտողներ, քաղաքականություն մշակողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Կովկասյան տարածաշրջանից միջազգային կազմակերպություններ և հետաքրքրված մասնակիցներ ողջ աշխարհից: Գրանցվել այստեղ:
Օրակարգ
Օր 1– Հոկտեմբերի 4
16:00 (14:00 PM CET)
Ողջույնի խոսքեր և ներածական հատված
16:30 AMT (14:30 CET; 8:30 AM US East Coast)
Ելույթ 1 (40 րոպե + 20 րոպե հարց ու պատասխան)
Խոսնակ՝ Սառա Շեր, «EcoAgriculture Partners», ԱՄՆ, Վիրջինա, Օակտոն
Թեմա՝ Լանդշաֆտների համակցված կառավարումը (integrated landscape management) և էկո-գյուղատնտեսությունը: Կայուն զարգացման մոտեցումը:
Հարցեր, որոնք կարող ենք հետաքրքրել Հայաստանի հանդիսատեսին:
Ինչպե՞ս ենք մենք ապահովում սոցիալապես ներառական և էկոլոգիապես մաքուր տնտեսական աճ: Ի՞նչ քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ փոփոխություններ են անհրաժեշտ: Ի՞նչ է անհրաժեշտ քաղաքականության մշակման, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի համար: Կա՞ն հատուկ տեխնոլոգիաներ կամ գիտելիքներ: Ինչպե՞ս կարող ենք նախաձեռնել լանդշաֆտի միասնական կառավարումը և ինչպես կարող է այն պահպանվել երկարաժամկետ հեռանկարում:
17:30 (15:30 PM CET)
Պանելային քննարկում 1 (60 րոպե + 15 հարց ու պատասխան)
Թեման՝ Լանդշաֆտների համակցված կառավարումը (integrated landscape management) և էկո-գյուղատնտեսությունը Կովկասում
Մոդերատոր՝ Ալեն Ամիրխանյան, ՀԱՀ, Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն
Պանելային քննարկման խոսնակներ՝
18:45 (16:45 PM CET)
Փակման խոսք (5-10 րեպո)
Օր 2–Հոկտեմբերի 5
13:00 (11:00 CET)
Բացման խոսք (5 րոպե)
13:05 (11:05 CET)
2րդ հիմնական խոսնակ
Խոսնակ: Պրոֆեսոր Ջորն Ֆիշեր, Գերմանիայի Լյունբուրգի Լեյֆանա համալսարան Թեման՝ Կայուն զարգացող լանդշաֆտները և սոցիալ-էկոլոգիական մոտեցումը:Հնարավորությունները և մարտահրավերները հետխորհրդային Ռումինիայում
Հարցեր, որոնք կարող ենք ներառվել: Ո՞րն է սոցիալ-էկոլոգիական մոտեցման կարևորությունը, որը կապում է կենսաբազմազանության պահպանությունը, ապրուստի միջոցների բարելավումը և լանդշաֆտի մասշտաբի հետ առնչվող այլ խնդիրներ իրար հետ: Ինչպե՞ս կարող են հետազոտողները և տեղական համայնքները հաջողությամբ աշխատել միասին, ի՞նչ նախադրյալներ են անհրաժեշտ և ո՞ր ձևաչափերն են օգտակար գործընթացի տարբեր փուլերում: Ինչպե՞ս կարող են գիտական հետազոտություններն ունենալ իրական, կարճաժամկետ/միջնաժամկետ սոցիալական և բնապահպանական ազդեցություն:
14:00 (12:00 CET)
Պանելային քննարկում 2
Թեման՝ Սոցիալ-մշակութային մոտեցումները Կովկասում
Մոդերատոր՝ Կլաուդիա Բեյլինգ, Հոհենհայմի համալսարան, Գյուղատնտեսության հասարակական գիտությունների ինստիտուտ
Պանելային քննարկման խոսնակներ՝
15:15 (13:15 CET)
Ընդմիջում (30 րոպե)
15:45 (13:45 CET)
3 հիմնական խոսնակ
Խոսնակ: Պրոֆեսոր Նորա Ֆագերհոլմ, Ֆինլանդիայի Տուրկուի համալսարան
Թեման՝ Քաղաքային լանդշաֆտները և կանաչ ենթակառուցվածքները: 3D ԱՏՀ-ների՝ հանրային մասնակցության ազդեցությունը
Հարցեր, որոնք կարող ենք ներառվել: Ինչպե՞ս կարող են նման տեխնոլոգիաներն օգտագործվել համայնքի մակարդակով ազդեցություն ստեղծելու համար: Օրինակ, ի՞նչ լանդշաֆտներ և քաղաքային կանաչ ենթակառուցվածքներ են առաջարկում էկոհամակարգային ծառայությունների և բնության վրա հիմնված լուծումների առումով, որոնք հաշվի են առնում համայնքների շահերը (օրինակ՝ մարդու բարեկեցությունը): Ինչպե՞ս են այդ գործիքներն օգնում շրջակա միջավայրի ավելի լավ պլանավորմանը, օրինակ՝ քաղաքային/ոչ քաղաքային լանդշաֆտի շարունակականության ավելի լավ հայեցակարգի մշակման և պլանավորման դեպքում: Որքա՞ն արդյունավետ են այս գործիքները միջառարկայական մոտեցման համար՝ ներառելով քաղաքաբնակներին և շահագրգիռ կողմերին: Ինչպե՞ս կարող են նոր տեխնոլոգիաները կիրառվել մասնակցային մեթոդների դեպքում՝ համայնքներում որոշումների կայացման և կառավարման վրա ազդեցություն ստեղծելու համար:
16:45 (14:45 CET)
Պանելային քննարկում 3
Թեման՝ Մասնակցային ԱՏՀ-ները և 3D Մանսակցային ԱՏ-ները Կովկասում
Մոդերատոր՝ Մարիա Գարսիա Մարտին, հետդոկտորական գիտաշխատող, Շվեցարիայի հետազոտությունների դաշնային ինստիտուտ
Պանելային քննարկման խոսնակներ՝
18:00 (16:00 CET)
Փակման խոսք (5-10 րոպե)
Օր 3–Հոկտեմբերի 6 (Ուսանողական համաժողով)
15:00 (13:00 CET)
Բացման խոսքեր (5 րոպե)
15:05 (13:05 CET) Ուսանողների պրեզենտացիաները և քննարկումները
Մոդերատոր՝ Կլաուդիա Բեիլինգ և Նիկոլաս Էֆֆենբերգեր, Սոցիալական գիտությունների և գյուղատնտեսության ինստիտուտ, Հոհենհայմի համալսարան
16:55 AMT (14:55 CET)
Ամփոփում (5 րոպե)
Տեսանյութեր
Մաս 1: Լանդշաֆտների համակցված կառավարումը և էկո-գյուղատնտեսությունը Կովկասում
Մաս 2: Սոցիալ-մշակութային մոտեցումները Կովկասում
Մաս 3: ԱՏՀ-ները և 3D Մանսակցային ԱՏ-ները Կովկասում Ուսանողական համաժողով