Աղետների ռիսկի նվազեցման համագործակցություն (ԱՌՆՀ)

Ծրագրի տևողությունը
2018-2020
Ծրագրի նկարագրությունը
Աղետների ռիսկի նվազեցման համագործակցության կամ կարճ՝ ԱՌՆՀ-ի նպատակն է հանրային-մասնավոր գործընկերության հաստատումը ջրհեղեղի ռիսկի կանխման համար, որը կարող է ի հայտ գալ ջրամբարի կամ պոչամբարի պատվարի վնասման դեպքում: Եվրոպական միութան հմտությունները, տեխնոլոգիաները և փորձը կփոխանցվեն Հայաստան: Գործընթացները կշեշտադրեն լիարժեք համագործակցության կարևորությունը տեղական համայնքների, ոչ պետական կազմակերպությունների, նախարարությունների և մասնավոր սեկտորի ընկերությունների միջև: Ծրագրի տևողությունը 24 ամիս է և համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության վարչության կողմից:
Ծրագիրը կիրականացվի երեք փորձնական տարածքներում, որտեղ պատվարները և այլ գործողությունները տեղական համայնքների համար ռիսկեր են առաջացնում։ Այդ տարածքներն են Ախթալան և Թեղուտը՝ Լոռվա մարզում, Որոտանի կասկադը, հարակից պատվարները և Կապանն ու Ողջի գետի ավազանը Սյունիքի մարզում։
Ալեքսանդր Առաքելյան՝ ծրագրի համակարգող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էլ. հասցե՝ alexander.arakelyan[at]aua.am, ace[at]aua.am
Շոն Ռեյնոլդս՝ հետազոտող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էլ. հասցե՝ sreynolds[at]aua.am, ace[at]aua.am
Աղավնի Հարությունյան՝ հետազոտող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էլ. հասցե՝ a.harutyunyan[at]aua.am, ace[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612 687
ALTER-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատախանատու հանքարդյունաբերության կենտրոնը կիրականացնի իրազեկվածության բարձրացման և տեղեկատվության տարածման հետ կապված գործառույթներ: Այս գործողությունները նպատակաուղղված են ծրագրի արդյունքներն առավելագույնին հասցնելուն՝ հաղորդակից լինելով համապատասխան լայն լսարանին, որն իր մեջ ընդգրկում է տեղի շահագրգիռ կողմերին, համայնքներին և ընդհանուր հանրությանը։
Տրամադրվող առանցքային արդյունքներն են՝
- Ծրագրի հաղորդակցության պլան,
- Ծրագրի կայքի, լոգոների և այլ բրենդային նյութերի ամբողջական մշակում,
- Տարատեսակ տարածման և հաղորդակցության միջոցներ՝ ներառյալ նախագծի թռուցիկները, մամլո հաղորդագրությունները, հոդվածները և սոցիալական մեդիան,
- Վերապատրաստման դասընթացի և ամառային դպրոցի կազմակերպում, որն ընդգրկում է սկսնակ մասնագետներին և քաղաքացիական պաշտպանության անձնակազմին,
- Բազմալեզու վերջնական հաշվետվության՝ ներառյալ նախագծի ձեռքբերումները և քաղված դասերը։
ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ՄՇԱԿՈՒՄ՝ ԸՆԴԴԵՄ ԵՐԿՐԱՇԱՐԺՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ՝ Այս աշխատանքային փաթեթում Կիպրոսի Եվրոպական համալսարանի փորձագետները կաշխատեն երկրաշարժի գոտիներում, որպեսզի բացահայտեն պատվարներին առնչվող ռիսկերի կանխման լավագույն փորձը: Նրանք կվերլուծեն անցյալում տեղի ունեցած նմանատիպ իրադարձությունները և կփորձեն ադապտացնել այն Հայաստանի համար։ Այս աշխատանքային փաթեթի վերջնական նպատակն է զարգացնել այնպիսի փորձ, որը կընդունվի ամբողջ Հայաստանում:
Տրամադրվող առանցքային արդյունքներն են՝
- Լավագույն փորձի հավաքագրման և վերլուծության հարցաթերթիկ,
- Լավագույն փորձի ադապտացման և ընդունման մեթոդաբանությունը, ինչպես նաև հավաքագրված
- Լավագույն փորձի մանրամասները ներկայացնող փաստաթուղթի մշակում:
ՓՈՔՐ ՄԱՍՇՏԱԲԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ Այս բազմաբովանդակ աշխատանքային փաթեթը կօգտագործի նախորդ աշխատանքային փաթեթում սահմանված լավագույն փորձը։ Այն իրականացվել է Հայաստանի աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի միջոցով, որը հայտնի է որպես ԱՌՆԱՊ։ Մասնավորապես, ԱՌՆԱՊ-ը կազմակերպել է դասընթացներ, փոքրածավալ հանձնարարություններ և սեմինարներ, որոնք համախմբել են տեղական համայնքներին և մասնավոր ընկերություններին, որոնք զբաղվում են պատվարի ենթակառուցվածքի կառավարմամբ:
Տրամադրվող առանցքային արդյունքներն են՝
- Ստորագրված պայմանագրեր հանրային-մասնավոր գործընկերության մասին,
- Տեղական համայնքների պատրաստվածության բարելավմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ,
- Լավագույն փորձին ուղղված 3 դասընթաց և ուսումնական նյութեր,
- Իրատեսական սցենարների և տրամադրված նյութերի վրա հիմնված փոքրամասշտաբ հանձնարարություններ ծրագրի յուրաքանչյուր ոլորտում։
ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԳՈՐԾԻՔՆԵՐԻ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ՝ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտությունների կենտրոնը կիրականացնի ALTER ծրագրի չորրորդ աշխատանքային փաթեթը։ Այս աշխատանքային փաթեթն ուղղված է մեթոդների, գործիքների, հմտությունների և փորձի փոխանակմանը՝ ռիսկերի կառավարման և պատրաստվածության համար։ Մասնավորապես, փաթեթը տրամադրում և մշակում է գործիքներ և ռազմավարություն՝ տեղական իշխանության որոշումների կայացմանն աջակցելու համար։ Այս գործիքները հարմարեցված են Հայաստանի հատուկ կարիքներին և մարտահրավերներին:
Տրամադրվող առանցքային արդյունքներն են՝
- Սենսորների փաթեթ՝ պատվարի կայունության վերահսկման և առկա նախազգուշացնող համակարգերում ինտեգրման համար,
- Վեբ ԱՏՀ՝ ոչ տեխնիկական մասնագետների որոշումների կայացմանն աջակցելու համար,
- Ջրհեղեղի զարգացման կանխատեսման ծրագրի ապահովման ընտրություն և կարգավորում,
- Վեբ գործիք՝ ջրհեղեղի դեպքում տարահանումների աջակցման համար,
- Վեբ գործիք՝ ջրհեղեղից հետո ապրանքների մատակարարման ապահովման համար։
Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են՝
- Աթենքի ազգային ասռղադիտարան, գեոդինամիկայի ինստիտուտ (գլխավոր գործընկեր),
- Կիպրոսի եվրոպական համալսարան, Ռիսկերի և գիտական որոշումների կայացման լավագույն փորձի կենտրոն,
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտությունների կենտրոն,
- Հայաստանի ամերիկյան համալսարան, Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն
- Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ)
Ֆինանսավորումը՝ Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանություն