Բազմաշահառու Խմբի Աշխատաժողով «Անտառային Հրդեհների Կանխարգելում և Համայնքերի Մասնակցություն Անտառային Հրդեհների Կառավարմանը» թեմայով
Աշխատաժողովի մասին
«Անտառային հրդեհների կանխարգելում և համայնքերի մասնակցություն անտառային հրդեհների կառավարմանը» թեմայով բազմաշահառու սեմինարը կազմակերպվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի և ԱՄՆ Անտառային ծառայության կողմից 2019թ.-ի հոկտեմբերի 28-ին ՀԱՀ Ակեան արվեստասրահում:
Աշխատաժողովը հնարավորություն կտա քննարկել հետևյալ հարցերը՝
-Անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ ուժերի համակարգման և համագործակցության հնարավորությունները կառավարության, համայնքների և հասարակության միջև,
-Անտառային հրդեհների կանխարգելման կրթական, ինժեներական և իրականացման թեմաներ,
-Անտառային հրդեհների կանխարգելման թիրախավորված պլանավորում՝ օգտագործելով հրդեհների առաջացման պատճառների վերաբերյալ տվյալները։
Օրակարգ
15:00 – 15:15 Գրանցում, սուրճ
15:15 – 15:30 Ողջույնի խոսք, աշխատաժողովի նպատակների և մասնակիցների ներկայացում
Ալեքսանդր Առաքելյան, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Բելլա Գորդոն, ԱՄՆ Անտառային ծառայություն
15:30 – 16:00 Քննարկում՝ «Անտառային հրդեհների կանխարգելում՝ հիմունքները, կանխարգելման ռազմավարության օրինակ («Խորոված/ջերմացնող կրակ»), Smokey արջի պատմությունը և անտառային հրդեհների կանխարգելման հինգ օրենքները»
Դեննիս Ֆիորե, ԱՄՆ Անտառային ծառայություն, հրդեհների կանխարգելման աշխատանքների համակարգող (ներբեռնել այստեղ)
16:00 – 16:10 Ընդմիջում, աշխատանքային խմբերի կազմում
16:00 – 16:50 Խմբային աշխատանք և քննարկում (թեմաները ներկայացված են թղթի հակառակ կողմում)
16:50 – 17:00 Եզրափակիչ խոսք