Menu

Անտառային հրդեհների քարտեզագրում

2017 թվականի օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 20 կմ հյուսիս գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոցում մարդկային անփութության և անսովոր շոգ ու չոր եղանակի պատճառով անկառավարելի հրդեհներ բռնկվեցին։ Հաշվարկվել է, որ ավելի քան 350 հա անտառային և 1797 հա ոչ անտառային տարածքներ են վնասվել:

ՀԱՀ ԱՏՀ և հեռահար զոնդավորման լաբարատորիան 2017 թվականի կրակից վնասված տարածքների քարտեզ է պատրաստել: Քարտեզները պատկերում են տարածքը նախքան հրդեհը և օգոստոսյան հրդեհների ընթացքում:

Օգտագործվել են Կոպերնիկուս ծրագրի անվճար հասանելիության Sentinel-2-ի տվյալները, որոնք համատեղ օգտագործվում են Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) և Եվրոպական հանձնաժողովի կողմից: