Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի հետևանքով հողերի նվազեցում

Գործընկերներ՝ ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոն և Շվեդիայի Լունդ համալսարանի ջրային ռեսուրսների ճարտարագիտության բաժին
Ֆինանսավորում՝ Շվեդական համալսարան
Սկիզբ՝ 2023, Փետրվար
Ավարտ՝ 2024, Սեպտեմբեր
Ծրագրի կոնտակտ՝ Դր․ Կարապետ Գազանճեան
Միջոցառման տեսակ՝ Համատեղ հետազոտություն, դասախոսների և ուսանողների շարժունակություն, գիտելիքների փոխանակում
«Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի հետևանքով հողերի նվազեցում» ծրագրի նպատակն է խթանել համագործակցությունը ՀԱՀ-ի և Լունդի համալսարանի միջև՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համատեղ հետազոտությունների, գիտելիքների փոխանակման և դասախոսների և ուսանողների շարժունակության միջոցով:
Որպես ՀԱՀ Յակոբեան կենտրոնի և Լունդի համալսարանի Ջրային ռեսուրսների ճարտարագիտության բաժնի առաջին համատեղ նախաձեռնություն՝ թիմը կենտրոնանում է Հայաստանի Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի պոտենցիալ նվազեցման վրա՝ օգտագործելով Ինտերֆերոմետրիկ սինթետիկ բացվածքի ռադարի (InSAR) տեխնիկան։ Այս առաջադեմ մեթոդաբանությունը թույլ է տալիս վերահսկել հողի դեֆորմացիան բացառիկ ճշգրտությամբ՝ առաջարկելով պատկերացումներ հողերի նվազեցման դինամիկայի վերաբերյալ:
Փաստագրվել է, որ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի սպառումը կապված է ջրառի անկայում մակարդակով ձկնաբուծության և գյուղատնտեսության համար օգտագործելու հետ։ ՀԱՀ Յակոբեան կենտրոնի համագործակցությունը Լունդի համալսարանի հետ կուսումնասիրի ջրառի այս բարձր մակարդակի ազդեցությունը հողերի նվազեցման վրա: Լինելով ամբողջ աշխարհով հայտնի երևույթ, այն Արարտյան դաշտի համատեքստում դեռ չի ուսումնասիրվել։ Երբ ստորերկրյա ջրերը դուրս են գալիս, հողի մակարդակը նվազում է: Նվազեցման չափն ու տեսակը կախված է տեղանքի ստորգետնյա երկրաբանությունից:
Նախաձեռնությունը ներառում է՝
— Շվեդիայից Հայաստան շարժունակություն՝ Լունդի համալսարանի երեք (3) դասախոսներ այցելել են ՀԱՀ 2023թ․ հունիսին: Երկու (2) ուսանող Լունդից այցելել են ՀԱՀ 2024թ․ հունվարին:
— Հայաստանից Շվեդիա շարժունակություն՝ ՀԱՀ-ից երեք (3) դասախոսներ և գիտաշխատողներ այցելել են Լունդ 2024թ․ հունիսին:
— Համատեղ հետազոտություն՝ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի ազդեցությամբ հողի նվազեցման ուսումնասիրություն՝ օգտագործելով InSAR-ը: Արդյունքները սպասվում են 2024թ․ հուլիսին։
— Համատեղ հրապարակում՝ սպասվում է առնվազն մեկ հրապարակում մինչև 2024թ․ դեկտեմբեր:
— Համատեղ առաջարկի կազմում՝ Առնվազն մեկ առաջարկ է սպասվում մինչև 2024թ․ սեպտեմբեր:
— Սեմինարներ և զրույցներ՝
+ «Ջրային ռեսուրսների հետազոտության վերջին նորությունները և մեթոդները՝ Փորձի փոխանակում Լունդի համալսարանից», սեմինար, որը տեղի է ունեցել ՀԱՀ-ում 2023թ․ հունիսի 10-ին: Լունդից այցելած հետազոտողները կիսվել են իրենց փորձով հայ ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ՝ խթանելով արժեքավոր քննարկումների ու գիտելիքների փոխանակումը: Սեմինարի տեսագրությունը հասանելի է այստեղ։
+ Սեմինար Լունդի համալսարանում, որն անցկացվել է ՀԱՀ Յակոբեան կենտրոնի դասախոսական կազմի և հետազոտողների կողմից 2024թ․ հունիսին։
— Մեդիա լուսաբանում՝
Լունդի համալսարանը և ՀԱՀ Յակոբեան կենտրոնը համագործակցում են Արարատյան դաշտավայրի ուսումնասիրության համար (2024թ. փետրվարի 8, ՀԱՀ)