Menu

Բիզնես՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համար

Ծրագրի տևողությունը
Փետրվար,2020 – 2024

 

Ծրագրի նկարագրությունը
Այս նախաձեռնությամբ մենք խրախուսում ենք հայ գործարար համայնքին միանալ ջանքերին՝ ստեղծելու հետսպառողական թափոնների կառավարման թափանցիկ, արդյունավետ և կայուն համակարգ՝ մինչև 2023թ․ Արտադրողների Ընդլայնված Պատասխանատվության (ԱԸՊ) համակարգը Հայաստանում ներդնելու համար։ Այս հանձնառությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մաս է, որը ստորագրվել է ԵՄ-ի և Հայաստանի միջև 2017թ.

Թեև Բնապահպանական վճարները նպատակ ունեն մեղմել շրջակա միջավայրին հասցված վնասները, Արտադրողների ընդլայնված պատասխանատվության համակարգը ապահովում է հետսպառողական հատուկ թափոնների (անվադողեր, մարտկոցներ, փաթեթավորում և այլն) պատշաճ մշակումը, որոնք արտադրողները կամ ներմուծողները բերել են շուկա։

Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մոդելները տարբեր երկրներում տարբեր են, և Հայաստանը դեռ պետք է մշակի և ընդունի աշխատանքային լավագույն մոդելը, որը կբավարարի երկրի բնապահպանական և տնտեսական կարիքները: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ որքան վաղ փուլում ձեռնարկությունները ներգրավվեն ռազմավարության մշակման գործընթացում, այնքան ավելի լավ մոդել կարող է երկիրը յուրացնել։ Մինչ ՀՀ կառավարությունը պարտավորված է ստեղծել անհրաժեշտ օրենսդրական դաշտ, մասնավոր հատվածը այս գործընթացին կարող է աջակցել հետևյալ կերպ՝

Կառավարության հետ երկխոսության մեջ մտնել և հետևել քաղաքականության մշակմանը,
Համաֆինանսավորել Հայաստանում Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության (ԱԸՊ) ներդրման տարբեր սցենարների հետազոտություն/ուսումնասիրությունը և համապատասխան մոդելի մշակումը՝ համաձայն միջազգային փորձի:
Կարևոր է, որ մասնավոր հատվածը ակտիվ դեր ստանձնի վերամշակման լավագույն համակարգի ստեղծման գործում՝ հետսպառողական թափոնների տարանջատման և վերաօգտագործման ու վերամշակման նպատակով:

Հայաստանում քաղաքային հետսպառողական թափոնների (ՔՀԹ) կառավարումը գտնվում է զարգացման փուլում, և գործարար համայնքը պետք է տվյալներ և օրինակներ ներկայացնի՝ առավելագույնս արդյունավետ կերպով թափոնների առանձին հավաքագրման ու փաթեթավորման թափոնների վերականգման լավագույն լուծում որոշելու համար։
Այն ամենաարդյունավետ և արագ կերպով կարող է ստեղծել բոլորի համար շահավետ սցենար, որը կունենա համապատասխան թիրախավորում և միևնույն ժամանակ կթեթևացնի գործարար համայնքի վրա հարկային ազդեցությունը:

Հարություն Ալպետյան
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էլ. հասցե՝ alpetyan[at]aua.am, ace[at]aua.am
Հեռախոս՝+374 60 612 693

 

– Ներգրավել կառավարությանը քաղաքականության երկխոսություն մեջ Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության (EPR) վերաբերյալ և հետևել քաղաքականության մշակմանը:
– Մշակել պարտականությունների շրջանակ՝ Հայաստանում Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության (EPR) ներդրման տարբեր սցենարների ուսումնասիրության և միջազգային փորձի համաձայն համապատասխան մոդելի մշակման համար:
– Համաֆինանսավորել և հանձնարարել ուսումնասիրությունը միջազգային խորհրդատուին.
– Փոխանցել անցկացված ուսումնասիրության արդյունքները և ներգրավել գործարար համայնքին քաղաքականության հետագա մշակման մեջ:

 

– Հետսպառողական թափոնների ներկայիս իրավիճակի վերլուծություն, մասնավորապես ծավալների, տեսակների, հավաքողների, վերամշակողների և հնարավորությունների վերաբերյալ:
– Լավագույն փորձի իրականացման ուղեցույց-սցենար՝ փորձագիտական լավագույն գործակալության հետ գործողություններ ձեռնարկելու համար:
– Կառավարության հետ ներգրավվածության և համագործակցության միջոցով լավագույն սցենարի շուրջ բանակցություններ վարում՝ օրակարգը զարգացնելու և բիզնես շահերին աջակցելու համար:

Հայ-ամերիկյան առևտրային պալատ (ՀԱԱՊ), Եվրոպական բիզնես ասոցացիա (ԵԲԱ)
Հայաստան՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (ՀԱԳՄ)