ԲԿՑ՝ Բնապահպանական կրթության ցանց
Ծրագրի նկարագրությունը
Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրման նպատակն է նպաստել ՀՀ Կառավարության կողմից դպրոցական բոլոր մակարդակներում և համայնքներում բնապահպանական կրթության (ԲԿ) խրախուսման և ուժեղացման աշխատանքներին: ԲԿՑ-ն քաղաքացիական հասարակության, պետական, կրթական և միջազգային ավելի քան 15 կառույցների միություն է, որի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում դպրոցական բոլոր մակարդակներում և համայնքներում բնապահպանական կրթության խրախուսման և ուժեղացման աշխատանքներին: ԲԿՑ-ի բոլոր անդամների կողմից Հուշագրի ստորագրմամբ Հայաստանը սկսում է բնապահպանական կրթության բարելավման գործողություններ՝ լրացուցիչ գիտելիքի և փորձի փոխանակման միջոցով:
ԲԿՑ-ի գործունեություններն ամբողջությամբ համահունչ են ՀՀ Կառավարության 2011-2015թթ. «Բնապահպանական կրթության, զարգացման և իրազեկման համընդհանուր և ինտեգրված ազգային համակարգի ստեղծման նախագծին» և ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ տարածքային կառավարության նախարարության և Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ, ԳՄՀԸ) միջև եղած «ԲԿ-ի ներառումը Հայաստանի միջնակարգ դպրոցական համակարգում» Համաձայնագրին, ինչպես նաև ՄԱԿ-ի «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման տասնամյակի» (2005-2014) ռազմավարությանը:
Ի լրումն նախկինում նշված առավելությունների, ԲԿՑ-ի ստեղծումը խոստանում է հետագա կատարելագործման պոտենցիալ, որն առաջին հերթին ենթադրում է նպաստող կողմերի թվի աճ։
ԲԿՑ-ի հիմնադիր անդամները՝
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան Բնապահպանական կենտրոն,
Էյ Թի Փի,
Հայկական Բնապահպանական Ցանց,
Հայ Կանայք Հանուն Առողջության և Առողջ Շրջակա Միջավայրի (ՀԿՀԱԱՇՄ),
Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ասոցիացիա,
Ժողովրդավարական Կրթության Հայկական կենտրոն ՍԻՎԻՏԱՍ,
«Հայաստանի Մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՔՈԱՖ),
Միջազգային Համագործակցության Գերմանական միություն (GIZ) GmbH – Գերմանական Միջազգային Համագործակցություն – GIZ-SMB ծրագրի գրասենյակը Երևանում
«Տապան» էկո-ակումբ,
Շրջակա Միջավայրի և Կայուն Գյուղատնտեսության կրթական հիմնադրամ (ՇՄԿԳ),
Վայրի Բնության և Մշակութային Արժեքների Պահպանման հիմնադրամ (ՎԲՄԱՊ),
Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գրասենյակը Երևանում,
Կովկասի Տարածաշրջանային բնապահպանական կենտրոն,
Հայաստանի Հանրապետության Կրթության ազգային ինստիտուտ,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» բաժին (ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն),
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ),
Բնության Համաշխարհային Հիմնադրամ (ԲՀՀ),
Երիտասարդ Կենսաբանների Ասոցիացիա ՀԿ, և
Երևանի Պետական համալսարանի Բնապահպանական Իրավունքի գիտահետազոտական կենտրոն։
ԲԿՑ-ի ստեղծմանն աջակցել է Նորվեգիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագիրը։ Եվրոպական Միությունն աջակցել է ՄԱԶԾ ԳԷՀ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄՀԳՄ-ի, ՀԲՀ-ի և ԵԱՀԿ-ի քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրին: