Բնապահպանության և Կայունության բաժնի նախապատրաստական ամառային ակադեմիա
Նախապատրաստական ամառային ակադեմիան մեկշաբաթյա օնլայն դասընթաց է, որն ուղղված է այնպիսի գիտությունների ուսուցմանը, ինչպիսիք են մաթեմատիկան, քիմիան, կենսաբանությունը, գրավոր անգլերենը և շատ այլ ոլորտները։ Ծրագիրը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են ՀԱՀ Բնապահպանության և Կայունության բակալավրի ծրագրով։
Ամառային դասընթացը իրականացվում է ՀԱՀ Ակյան գիտության և ճարտարագիտական քոլեջի և Յակոբեան Բնապահպանական կենտրոնի կողմից։
Մասնակցելու համար, լրացրե՛ք հետևյալ ձևաթուղթը՝
Ովքեր կարող ենք դիմել՝
— ԲԿ ծրագրով հետաքրքրված Հայաստանի բոլոր դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտներ,
— ԲԿ ծրագրի նոր ընդունված ուսանողներ։
Դասընթացի օրերն ու ժամերն են՝ Հուլիսի 22 – Հուլիսի 27, 18։00 – 19։30
Մասնակիցները դասընթացի ավարտին կստանան մասնակցության հավաստագիր։
Անհրաժեշտ է համակարգիչ կամ պլանշետ։ Մեր կողմից տեղանքների մասին ուղեցույց ստանալու համար, թե որտեղ կարող են օգտագործման ենթակա համակարգիչներ կամ պլանշետներ լինել, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրել հետևյալ էլ․հասցեին [email protected] կամ զանգահարել +374 60 612520
ԲԿ ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար այցելեք՝ http://cse.aua.am/ess
Ամառային դասընթացի մասնակցությունն անվճար է։ Տեղերի քանակը սահմանափակ է։
Դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի հունիսի 30-ը, ժամը 23:59: