Menu

«Էդեն» այգու վերակառուցումը

Ծրագրի նկարագրությունը

«Էյ թի փի» ԲՀ-ի («Հայաստան ծառատունկ» ծրագիրը) և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համագործակցության շրջանակներում ստեղծվել է «Էդեն» այգու վերակառուցումը ծրագիրը։

Նպատակը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի նախկին գեղեցկության վերականգնելն է։ Նախագիծը բաղկացած կլինի երեք հիմնական տարրերից՝ (i) տեղական այգու հիմնում, (ii) աղբահանության և վերամշակման կայուն ծրագրի ստեղծում, (iii) տեղի երեխաների և մեծահասակ բնակիչների շրջակա միջավայրի պահպանման կարևորության վերաբերյալ կրթություն:

Այնուհետև, երբ ծառերը կաճեն, ծաղիկները կծաղկեն, և թռչունները կվերադառնան այգի, այնտեղ կանցկացվեն թռչնադիտարկման և բնության գնահատման դասընթացներ:

(i) տեղական այգու հիմնում, (ii) աղբահանության և վերամշակման կայուն ծրագրի ստեղծում, (iii) տեղի երեխաների և մեծահասակ բնակիչների շրջակա միջավայրի պահպանման կարևորության վերաբերյալ կրթություն

«Էյ թի փի» ԲՀ («Հայաստան ծառատունկ» ծրագիր)