Զարգացնելով պատասխանատու սպառումը և արտադրությունը Հայաստանում
Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Մասնավոր հատվածի մոբիլիզացում՝ Հայաստանում պատասխանատու սպառումը և արտադրությունը խթանելու համար» 10-ամսյա մեկնարկային ծրագրի նպատակն է մանրակրկիտ ուսումնասիրել Հայաստանի շուկայական համակարգերը թափոնների կառավարումը և ծրագրի իրականացման փուլում նախագծել միջամտություններ (տե՛ս Թափոնների Policy Armenia 4-ամյա ծրագիրը):
Նախագծված ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ), մասնավորապես ԿԶՆ12-ին համարժեք, ծրագրի ընդհանուր նպատակն է ուսումնասիրել երկրում բազմակողմ աղքատությունը նվազեցնելու հնարավորությունները՝ բարելավելով թափոնների կառավարման շուկայական համակարգերը, միևնույն ժամանակ նպատակ ունենալով նվազեցնել աղբավայրերում թափոնների քանակը, թափոններից ստանալ առավել արժեքավոր իրեր, և նվազեցնել վտանգավոր թափոնների բացասական ազդեցությունները:
2021 թվականի մայիսից 2022 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, այս մեկնարկային ծրագիրը հիմնականում կենտրոնացել է i) քաղաքային, ii) գյուղատնտեսական, iii) ավտոմոբիլային, iv) շինարարության և քանդված կառույցների, v) էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների և մարտկոցների, և vi) արդյունաբերական (ոչ հանքարդյունաբերական) թափոնների հոսքերի վրա։
Շուկայական համակարգի վերլուծություններ (ՇՀՎ) իրականացնելու համար թափոնների այս վեց լայն տեսակները պետք էր բաժանել իրական միատարր թափոնների հոսքերի: Այսպիսով, շուկայական համակարգերի վերլուծության համար բացահայտվել և ընտրվել են թափոնների հետևյալ շուկայական ենթահամակարգերը՝
Շուկայական երեք ենթահամակարգեր, որոնք իրականում վերլուծվել են ՇՀՎ-ի միջոցով՝ (տես ծրագրի արդյունքները)
1. Չոր վերամշակվող նյութեր, ինչպիսիք են ապակին, պլաստիկը, թուղթը և մետաղները (ՔԿԹ)
2. Գոմաղբ (Գյուղատնտեսական թափոններ)
3. Ավտոմեքենաների կապարի մարտկոցներ (Ավտոմոբիլային թափոններ)
ՇՀՎ-ի համար համապատասխան շուկայական այլ ենթահամակարգեր՝
4. Կենսաքայքայվող թափոններ այգիներից և այգեստաններից, սննդամթերքի շուկաներից, կենցաղային կենսաքայքայվող թափոններ (ԿԿԹ)
5. Ավտոմեքենաներ (Ավտոմոբիլային թափոններ)
6. Թունաքիմիկատների, պարարտանյութերի, կենդանիների դեղամիջոցների և այլնի համար նախատեսված տարաներ և փաթեթավորում (Գյուղատնտեսական թափոններ)
7. Սպիտակ թափոններ, օրինակ. օդորակիչներ, լվացքի մեքենա, ի թիվս այլոց (ԷԷՍԹ)
1. Վերլուծություն և միջամտության ծրագիր Հայաստանում կոշտ թափոնների կառավարման շուկայական համակարգի բարելավման համար (հաշվետվություն)
2. Վերլուծություն և միջամտության ծրագիր Հայաստանում գոմաղբի կառավարման շուկայական համակարգի բարելավման համար (հաշվետվություն)
3. Վերլուծություն և միջամտության ծրագիր Հայաստանում ավտոմեքենաների մարտկոցների թափոնների կառավարման շուկայական համակարգի բարելավման համար (հաշվետվություն)
4. Կիրառման փուլի առաձարկ (տե՛ս Թափոնների Policy Armenia 4-ամյա ծրագիրը)
Ադմինիստրատիվ կազմ
– Մխիթար Բալայան, Պրոյեկտ Մենեջեր
– Սիրանուշ Հարությունյան, Գրանտերի մենեջեր
– Արփինե Զաքարյան, Ծրագրի Օգնական
– Վարդուհի Եսայան, Ծրագրի Օգնական
Փորձագետների կազմ
– Հարություն Ալպետյան, ծրագրի ղեկավար
– Քրիստինե Ավագյան, Գիտաշխատող
– Լուսինե Նալբանդյան, Կենսաթափոնների տեղական փորձագետ
– Արտակ Խաչատրյան, Վտանգավոր թափոնների տեղական փորձագետ
– Հեղինե Հախվերդյան, Օրենսդրության փորձագետ
– Կարեն Սարկավագյան, Արտադրության փորձագետ
– Էդգար Փիրումյան, Քաղաքականության փորձագետ
– Կիրակոս Փարպունաս, Թափոնների կառավարման միջազգային փորձագետ
– Ջեյմս Լոյդ, Միջազգային շուկայական համակարգերի զարգացման փորձագետ