Menu

էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային համագործակցության մրցույթ Հայաստանի, Ադրբեջանի, և Վրաստանի երիտասարդ հետազոտողների համար

Մրցույթ երիտասարդ հետազոտողների համար․ էներգետիկ անվտանգություն և տարածաշրջանային համագործակցություն Հայաստանում, Ադրբեջանում, և Վրաստանում

 

 

 

«Համաշխարհային փորձը Վրաստանի համար» (WEG) անկախ վերլուծական կենտրոնը՝ հիմնված Թբիլիսիում, և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը հրավիրում են Հայաստանի երիտասարդ հետազոտողներին դիմելու և ներկայացնելու հայեցակարգային առաջարկ՝ նվիրված Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգությանը և տարածաշրջանային համագործակցությանը:

Նմանատիպ ընտրության գործընթաց է ընթանում Վրաստանում և Ադրբեջանում։ Ընտրված հետազոտողները կաշխատեն մենթորների հետ՝ մշակելու քաղաքականության փաստաթուղթ, որը կներկայացվի 2025 թվականի մարտի սկզբին Թբիլիսիում կայանալիք տարածաշրջանային համաժողովում: Քաղաքականության փաստաթուղթը պետք է կենտրոնանա էներգետիկ անվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ընդլայնման վրա և տրամադրի տարածաշրջանի մարտահրավերների և հնարավորությունների խորը վերլուծություն:

Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջոցով՝ Եվրոպական միության կողմից:

Մրցույթի մանրամասները.

Փուլ 1. Աշխատանքային հանդիպում

Կանցկացվի աշխատանքային հանդիպում, որտեղ փորձագետները կներկայացնեն Հարավային Կովկասի ներկայիս էներգետիկ անվտանգության ոլորտի ընդհանուր պատկերը: Մասնակիցները կստանան պատկերացումներ տարածաշրջանային մարտահրավերների և հնարավորությունների մասին, որոնք կապված կլինեն իրենց հետազոտական ​​առաջարկների հետ:

Փուլ 2. Հայեցակարգային առաջարկի ներկայացում

Աշխատանքային հանդիպումից հետո մասնակիցները կներկայացնեն հայեցակարգային առաջարկներ՝ ուրվագծելով իրենց առաջարկած հետազոտական ​​թեմաները:

Հանձնաժողովը կուսումնասիրի այս ներկայացումները, և երեք հետազոտող (յուրաքանչյուր երկրից մեկը) կընտրվի՝ չորս ամսվա ընթացքում մենթորի հետ աշխատելով քաղաքականության փաստաթուղթ մշակելու համար:

Եզրափակիչ փուլի համար ընտրված յուրաքանչյուր հետազոտող կստանա $850 կրթաթոշակ:

Մասնակցության համապատասխանություն
Դիմելու իրավունք ունեն մինչև 35 տարեկան երիտասարդ հետազոտողները Հայաստանից, Ադրբեջանից, և Վրաստանից:

Դիմումի ընթացակարգը.

Փուլ I.

Լրացնել առցանց հայտադիմումը (հղում). ձևաթուղթը լրացնելուց հետո Դուք կհրավիրվեք մասնակցելու աշխատաժողովին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ 2024 թ․-ի դեկտեմբերի 4-ի կայանալիք աշխատաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև դեկտեմբերի 3-ը:

Մասնակցել տարածաշրջանային էներգետիկ անվտանգության միտումներին նվիրված աշխատաժողովին, որը կանցկացվի առանձին Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում յուրաքանչյուր համապատասխան երկրի մասնակիցների համար՝ (մանրամասները կուղարկվեն գրանցված թեկնածուներին): Մասնակցությունն այս հանդիպմանը խրախուսվում է, բայց պարտադիր չէ։

Փուլ II:

  • Ներկայացնել հետազոտության հայեցակարգի առաջարկ (1-2 էջ):
  • Ներկայացնել ինքնակենսագրական (CV) անգլերեն լեզվով
  • Բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլ․ հասցեով

Հայեցակարգային առաջարկը պետք է ներկայացվի անգլերեն լեզվով և հստակ ներառի խնդրի նկարագրություն և մեթոդաբանություն։

Ծանուցում. Կանանց մասնակցությունը խրախուսելու համար նախապատվությունը կտրվի կին դիմորդներին, մյուս բոլոր գործոնները հավասար են:

Գնահատման չափանիշներ

 Չափանիշներ Առավելագույն գնահատական
 Համապատասխանություն Ծրագրի նպատակներին

Արդյո՞ք հայեցակարգը անդրադառնում է էներգետիկ անվտանգության հիմնական   մարտահրավերներին Հարավային Կովկասում Կանաչ անցման համատեքստում:

Որքանո՞վ է այն համապատասխանում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև   տարածաշրջանային համագործակցությունը խթանելու ծրագրի նպատակին:

25%
 Ապացույցներ և հիմնավոր փաստարկներ

Արդյո՞ք հայեցակարգը տալիս է առաջարկվող քաղաքականության ամուր հիմնավորում՝ հիմնված
համապատասխան տվյալների, հետազոտությունների կամ օրինակների վրա:

Որքանո՞վ է դա ցույց տալիս ներկա տարածաշրջանային դինամիկայի և պատմական   համատեքստի ըմբռնումը:

25%
 Օրիգինալություն և նորարարություն

Արդյո՞ք հայեցակարգն առաջարկում է նոր գաղափարներ, մոտեցումներ կամ հեռանկարներ,     որոնք կարող են էապես ազդել տարածաշրջանային համագործակցության վրա:

20%
 Հստակություն և կենտրոնացում/ուղղվածություն

Արդյո՞ք հայեցակարգը հստակ գրված և լավ կազմակերպված է:

Արդյո՞ք այն հստակ ուղղվածություն ունի էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային   համագործակցության ավելի լայն համատեքստում կոնկրետ խնդրի կամ խնդիրների վրա:

Արդյո՞ք հայեցակարգը քերականորեն և ոճական առումով ճշգրիտ է:

15%
 Շահակիր կողմերի ներգրավվածություն և ներառականություն

Արդյո՞ք ներածական հատվածում դիտարկվում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի   հիմնական շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը (կառավարական մարմիններ,   քաղաքացիական հասարակություն կամ տարածաշրջանային այլ խաղացողներ)

Արդյո՞ք այն նպաստում է տարբեր հեռանկարների ընդգրկմանը:

15%
 Ընդհանուր գնահատական: 100

 

Կարևոր ժամանակացույց

  • Դեկտեմբերի 4, 2024․ Հետաքրքրված դիմորդների համար օնլայն հարց ու պատասխանի անցկացում։ Գրանցվել այստեղ հանդիպման հղումը ստանալու համար
  • Դեկտեմբերի 15։ Հայեցակարգային առաջարկի ներկայացման վերջնաժամկետ
  • Դեկտեմբերի 25։ Լավագույն հայեցակարգային առաջարկի ընտրություն և կրթաթոշակների շնորհում
  • Հունվարի 1-փետրվարի 20։ Մենթորություն և քաղաքականության փաստաթղթի մշակում
  • Մարտի 10։ Քաղաքականության փաստաթղթերի թարգմանություն տեղական/ազգային լեզուներով և հրապարակում