Կայուն էներգետիկայի ակադեմիա 2016
Ծրագրի տևողությունը
2016
Ծրագրի նկարագրությունը
Հայնրիխ Բյոլ հիմնադրամը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա»՝ առաջարկելով վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և էներգետիկայի կառավարման վերաբերյալ ինտենսիվ երկշաբաթյա դասընթաց: 2016 թվականի ակադեմիան անդրադարձել է շենքերի ջերմամեկուսացման և արդյունավետ ջերմային համակարգերի տեսական և գործնական խնդիրներին:
Ակադեմիայի երկարաժամկետ նպատակն է ստեղծել երիտասարդ մասնագետների և ուսանողների համայնք, ովքեր կներգրավվեն շինությունների, թաղամասի/համայնքի և ազգային մակարդակում կայուն էներգետիկ լուծումներ խթանելու և իրականացնելու համար:
Ակադեմիային մասնակցությունն անվճար է: Սակայն, մասնակիցները պետք է հաճախեն բոլոր տեսական և գործնական դասընթացներին, ինչպես նաև մասնակցեն ակադեմիայի կողմից 2016թ.-ի ընթացքում անցկացվելիք միջոցառումներին: Ակադեմիային կհաջորդեն տարբեր շահագրգիռ խմբերին (օրինակ՝ շինանյութերի վաճառողներ, ուսանողներ և այլն) ուղղված դասընթացներ կամ հանրային քննարկումներ։
Նորայր Պէնօհանեան՝ դասախոս, Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ծրագրերի համակարգող
Էլ. հասցե՝ n.benohanian(at)aua.am, ace[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612694
Վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և էներգետիկայի կառավարման վերաբերյալ ինտենսիվ երկշաբաթյա դասընթաց:
Հենրիխ Բյոլի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակ