Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017
Ծրագրի տևողությունը
2017
Ծրագրի նկարագրությունը
Հայնրիխ Բյոլ հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ը «Դեպի էներգիայի տեղական արտադրություն՝ ինչու և ինչպես» խորագրի ներքո:
Թեմաները նվիրված են համայնքներում էներգետիկ առաձգականության և անկախության խթանմանը, որին հասնելու համար պետք է ներդրումներ կատարել կենցաղային և համայնքային վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ լուծումների մեջ։ Ծրագրի երկարաժամկետ նպատակն է ստեղծել երիտասարդ մասնագետների և ուսանողների համայնք, ովքեր կներգրավվեն շինությունների, թաղամասի/համայնքի և ազգային մակարդակներում կայուն էներգետիկ լուծումների խթանման և իրականացման գործընթացներում։
Նորայր Պէնօհանեան՝ դասախոս, Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ծրագրերի համակարգող
Էլ. հասցե՝ n.benohanian(at)aua.am, ace[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612694
ա․ Հայաստանում հասանելի էներգետիկ լուծումների, ապրանքների և ծառայությունների մատակարարների վերաբերյալ ցուցահանդեսներ։
բ․ Կայուն էներգիայի թեմայով մեկօրյա սեմինար 3 թիրախային խմբերի համար նախատեսված:
գ․ Հետսեմինարյան գործողություններ, որոնք կմշակվեն սեմինարի մասնակիցների կողմից ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի աշխատակիցների աջակցությամբ:
դ․ Նոյեմբերին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, կկայանա ամփոփիչ համաժողով՝ ֆինանսավորողների և ներդրողների համար մշակված նախագծերի ներկայացմամբ:
Հայնրիխ Բյոլի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակ