Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018
Ծրագրի տևողությունը
2018
Ծրագրի նկարագրությունը
Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ը: 2019-ին ծրագրի միջոցառումները, կենտրոնանալով Գետիկի հովտում, ընդգրկեցին Գոշ գյուղից մինչև Վահան գյուղն ընկած բնակավայրերը: Սևանա լճի շրջակայքում գտնվող այլ համայնքները (օրինակ, Դրախտիկը, Ծափաթաղը և այլն) ևս հրավիրված էին մասնակցելու ծրագրին: Գետիկի հովտում անցկացվող «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ի տեղային համակարգողն էր Ճամբարակ զարգացման հիմնադրամը։
Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018-ի թեման էր «Երիտասարդության և քաղհասարակության գործունեությունը՝ ուղղված գյուղական համայնքներում կայուն էներգետիկաի զարգացմանը»։ «Ակադեմիա 2018»-ի նպատակն է համայնքների երիտասարդներին և այլ քաղաքացիներին հնարավորություն տալ կիրառելու էներգարդյունավետ լուծումներ, պահպանել շրջակա միջավայրը միաժամանակ բարելավելով իրենց կյանքը: Ակադեմիայի երկարաժամկետ նպատակն է ստեղծել երիտասարդ մասնագետների և ուսանողների համայնք, որը կունենա գործիքակազմ՝ շենքերի, թաղամասի/համայնքի և ազգային մակարդակներում կայուն էներգետիկ լուծումներ խթանելու և իրականացնելու համար:
Նորայր Պէնօհանեան՝ դասախոս, Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ծրագրերի համակարգող
Էլ. հասցե՝ n.benohanian(at)aua.am, ace[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612694
a. Մենթորների դասընթաց,
b. «Երիտասարդության և քաղհասարակության» դասընթաց,
c. «Երիտասարդության և քաղհասարակության»՝ ծրագրի առաջարկի մշակում,
d. «Երիտասարդության և քաղհասարակության»՝ ծրագրի իրականացում,
e. «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018»-ի եզրափակիչ փառատոն։
Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակ