«Կանաչ Տնտեսություն» առցանց դասընթաց Հայաստանում
Ծրագրի անվանում՝ «Կանաչ Տնտեսություն» առցանց դասընթաց Հայաստանում
Ծրագրի սկիզբ՝ Մարտի 31, 2023թ․
Ծրագրի ավարտ՝ Նոյեմբերի 30, 2023թ․
Ծրագրի ֆինանսավորում՝ ՄԱԿ-ի Բնապահպանության Ծրագիր (ՄԱԿ ԲԾ)
Ծրագրի մասին՝
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան Բնապահպանական կենտրոնը կանցկացնի և կտարածի «Կանաչ Տնտեսության» առցանց դասընթացը պետական ծառայողների (և այլ խմբերի) համար։ Այն ինտերակտիվ առցանց դասընթաց է։ Ներկայումս, այն անցկացվում է բազմաթիվ լեզուներով «ՄԱԿ-ի ԿՓ՝ Սովորի՛ր» (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ուսուցման գործընկերություն) էլեկտրոնային ուսուցման հարթակում: Դասընթացը մշակվել է ՄԱԿ ԲԾ-ի և ՄԱԿ-ի ուսուցման և հետազոտությունների ինստիտուտի (ՄԱԿ ՈՒՀԻ) կողմից:
Ծրագրի նպատակը՝
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Կանաչ Տնտեսության (ԿՏ) ինտեգրման գործընթացին՝ քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև Հայաստանի ավելի լայն բնակչության համար հասանելի ուսումնական գործունեությանն ու ծրագրերին: Գործընթացը ներառում է դասընթացի խթանում շահագրգիռ խմբերի, ցանցերի և հաստատությունների շրջանում, ինչպես նաև դասընթացի ինտեգրում առկա վերապատրաստման ծրագրերում, որոնք կանոնավոր կերպով տրամադրվում են քաղաքացիական ծառայողներին և/կամ ակադեմիական հաստատություններին, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերին: ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնը կհամակարգի դասընթացի տեխնիկական մասը՝ այն սեփական կայքում/ուսումնական հարթակում տեղադրելու և հանրությանը հասանելի դարձնելու համար:
Գործողություն Հ․1՝ Տրամադրել առցանց տարածք և հեշտացնել տեխնիկական գործողությունները՝ դասընթացն առցանց ազգային հարթակում անցկացնելու համար
Գործողություն Հ․2՝ Խթանել և տարածել դասընթացը քաղաքացիական ծառայողների շրջանում
Գործողություն Հ․3՝ Ներառել դասընթացն առնվազն երեք լրացուցիչ վերապատրաստման դասընթացների ծրագրերում
Գործողություն Հ․4՝ Մշակել ծրագրային քարտեզ՝ դասընթացի հետագա խթանման և Կանաչ Տնտեսության էլեկտրոնային ուսուցման այլընտրանքային դասընթացները Հայաստանում ընդլայնելու համար
Այս դասընթացը կներկայացնի Կանաչ Տնտեսությանն առնչվող հիմնական հասկացությունները, քաղաքական գործիքները և միջազգային շրջանակները: Դասընթացը բաղկացած է հինգ մոդուլներից, որոնք բաժանված են փոքր ենթաբաժինների: Մասնակիցները՝ ելնելով իրենց նախասիրություններից, կարող են սկսել ուսուցումը ցանկացած մոդուլից։
Բոլորին հասանելի այս էլեկտրոնային ուսուցման փորձը ստեղծված է լինելու մասնակիցների մտավոր կողմնացույցը, երբ նրանք կփորձեն փնտրել Կանաչ Տնտեսությունների վերաբերյալ հիմնական հարցերի պատասխանները:
Դասընթացը տրամադրում է հստակ, հակիրճ և արդիտեղեկատվություն բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Կանաչ Տնտեսությունների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ ստանալու հարցում: Դասընթացը կարող է առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնել հետևյալ լսարանների համար՝
-Ազգային նախարարությունների, գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքացիական ծառայողները
-Մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բնապահպան ղեկավարները
-Պրոֆեսորադասախոսական կազմ, գիտաշխատողներ և ուսանողներ
-Հետաքրքրված քաղաքացիներ
Դասընթացը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալ Կանաչ Տնտեսության հիմնական հասկացություններին: Այն քննարկում է ցածր ածխածնային, ռեսուրսների արդյունավետ և սոցիալապես ներառական զարգացման հասնելու համար առկա թե՛ հնարավորությունները, և թե՛ մարտահրավերները գլոբալ և ազգային մակարդակներում։
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կարող են՝
-Բացատրել և հիմնավորել կանաչ տնտեսությունը և ոլորտի հիմնական հասկացությունները՝ համեմատելով այն հիմնական բիզնեսի պրակտիկայի հետ
-Բացահայտել ազգային տնտեսությունները կանաչ դարձնելու համար նպաստավոր պայմանները
-Առանձնացնել հիմնական ոլորտների առաջնային հնարավորություններն ու մարտահրավերները
-Տրամադրել ազգային ռազմավարության և պլանավորման օրինակներ՝ Կանաչ Տնտեսությունը զարգացնելու համար
-Տարբերակել միջազգային փորձը և նախաձեռնությունները՝ նպաստելով Կանաչ Տնտեսության զարգացմանը
Դասընթացը հասանելի է այստեղ
Ղեկավարող խումբ՝
Ալեն Ամիրխանյան, Ծրագրի ղեկավար
Աղավնի Հարությունյան, Ծրագրի ղեկավար
Ռուզաննա Հակոբյան, Ղեկավարի օգնական