Կովկասում հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական և սոցիալական հաշվետվողականության խթանում

Կովկասում հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական և սոցիալական հաշվետվողականության խթանում
2014 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Կովկասի բնապահպանական ՀԿ ցանցի (CENN) միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր՝ Կովկասում հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական և սոցիալական հաշվետվողականությունը խթանելու նպատակով:
Համաձայնագրի շրջանակներում պետք է իրականացվեն հետևյալ աշխատանքները՝
– Տեղական ներուժի ավելացում ազդեցություն կրած համայնքներին և հաստատություններին՝ օգնելու և արդյունավետորեն մասնակցելու հանքարդյունաբերության և գյուղական համայնքների զարգացմանն առնչվող որոշումների կայացման գործընթացներում:
– Տեղական կարողությունների հզորացում՝ ազդակիր համայնքներին և հաստատություններին մոտիվացնելու՝ պաշտպանելու և արդյունավետորեն մասնակցելու հանքարդյունաբերության և գյուղական զարգացման ոլորտում որոշումների կայացման գործընթացներին։
– Խնդիրների վրա հիմնված կոալիցիաների, պետական և ոչ պետական համագործակցությունների և կառուցվածքային քաղաքականության երկխոսության ձևավորում՝ բնապահպանական և սոցիալական հաշվետվողական հանքարդյունաբերության ոլորտի խթանման համար:
– Լոբբինգի համաձայնեցված ուղեցույցներ և քաղաքական առաջարկներ՝ Հարավային Կովկասի երկրներում հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող պետական քաղաքականության փաստաթղթերում բնապահպանական և սոցիալական անվտանգության հարցերին առաջնահերթություն տալու նպատակով։