Հազարտերևուկ նախագիծ
Այցելե՛ք 1000Տերևուկ ծրագրի կայքէջ՝ https://1000leaf.aua.am/
Ծրագրի նկարագրությունը
«Հազարտերևուկ» նախագիծը Հայկական բնապահպանական ցանցի, «Earth Island» ինստիտուտի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի միջև համագործակցության արդյունքն է: Նախագծի նպատակն է տեղեկատվություն հավաքել այն վայրի բույսերի և սնկերի (ոչ թե մշակվող, այլ բնության մեջ հանդիպող) մասին, որոնք հայերը հնագույն ժամանակներից մինչ այսօր օգտագործում են: Ինֆորմացիան հավաքագրվում և ներկայացվում է «քաղաքացի-գիտնականներ»-ի կողմից և վերանայվում է էթնոբուսաբանության ոլորտի փորձագետների աջակցությամբ:
«Հազարտերևուկ» նախագծի կայքը կազմված է չորս բաժնից՝ Վայրի բույսերի և սնկերի տվյալների բազա, Բաղադրատոմսեր, Կայուն բերքահավաք և Այլ աղբյուրներ: Կարող եք նյութեր մուտքագրել բոլոր այս չորս բաժինների համար՝ լրացնելով ՝ մուտքագրման առցանց բլանկը:
Ըստ շրջանների՝ բույսերը, սնկերը և դրանց կիրառությունը կարող են զգալիորեն տարբերվել: Շատ վայրի բույսեր և սնկեր պատմական նշանակություն ունեն, սակայն տվյալ համայնքից դուրս մարդիկ այնքան էլ լավ տեղեկացված չեն դրանց մասին: Հայաստանի էթնոբուսաբանական պատմությունը պատշաճ և համապարփակ ձևով փաստագրելով՝ մենք հույս ունենք աշխատել տեղացիների, ինչպես նաև տեղաբնակ էթնոբուսաբանների հետ, հենվելով նրանց ունակությունների և գիտելիքների վրա՝ այդ տեղեկտվությունը գործածության մեջ դնելու և ոչ միայն հայերին, այլև աշխարհին այն փոխանցելու համար:
Այս ոլորտում իրազեկվածությունը բարձրացնելով՝ նախագիծը նպատակ ունի ոչ միայն գործածության մեջ դնել Հայաստանի ուտելի վայրի բույսերի վերաբերյալ ավանդական գիտելիքը և պահպանել այս բնական ռեսուրսները, այլև Հայաստան այցելելու համար հետաքրքրություն առաջացնել, կայուն խթան հանդիսանալ էկոտուրիզմի համար, ինչպես նաև խթանել մարդկանց ակտիվ մասնակցությունը Հայաստանի ողջ տարածքով մեկ: Ծրագրի նպատակն է նաև ցուցադրել Հայաստանի գաստրոնոմիկ ժառանգությունը, մարդկանց կողմից ներկայացվող պատմությունները և երկրի տարբեր շրջանների բնական գեղեցկությունը՝ հնարավորություն ընձեռելով մարդկանց ճանաչել Հայաստանը և դրանով իսկ խթանել զբոսաշրջությունը:
Կայքում առկա տեղեկությունը բաց է հանրության՝ կրթական նպատակներով օգտագործման համար։ Մեջբերումներ անելիս հղումը «Հազարտերևուկ» նախագծին (ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և Հայկական բնապահպանական ցանցի համատեղ ծրագիր) պարտադիր է։
Տեղեկատվություն վայրի բույսերի և սնկերի մասին (բնական վիճակում աճող, չմշակված), որոնք հայ ժողովուրդն օգտագործել է պատմության ընթացքում և որոնք օգտագործվում են մինչ օրս, և բարձրացնում է դրա մասին տեղեկացվածությունը՝ կենդանի պահելու Հայաստանի ուտելի բույսերի ավանդական գիտելիքները և պահպանելու այդ բնական ռեսուրսները, զարգացնել հետաքրքրությունը Հայաստան այցելելու նկատմամբ, խրախուսել էկոտուրիզմը կայուն ձևով և խրախուսել ակտիվ մասնակցությունը երկրի ներսում:
«Հազարտերևուկ» նախագծի կայքը կազմված է չորս բաժնից՝ Վայրի բույսերի և սնկերի տվյալների բազա, Բաղադրատոմսեր, Կայուն բերքահավաք և Այլ աղբյուրներ:
Հայկական բնապահպանական ցանց