ՀԱՀ Եռանկյունաձև այգու շահառուների ներգրավում
Երևանի քաղաքապետարանի համաձայնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ)/Արտասահմանում ամերիկյան դպրոցների և հիվանդանոցների գրասենյակի (ԱԴՀԳ) ֆինանսական աջակցությամբ ՀԱՀ-ը նախատեսում է վերակառուցել Եռանկյունաձև այգին՝ դարձնելով այն ավելի կանաչ, հասանելի և կայուն հանրային տարածք բոլոր տարիքի մարդկանց համար, ովքեր կայցելեն այգի հանգստանալու, խաղալու և սովորելու նպատակով: Ներկայիս այգին ինտենսիվորեն օգտագործվում է թաղամասի բնակիչների և ՀԱՀ ուսանողների կողմից, սակայն զուրկ է այգիներին համապատասխան կարգավիճակից, որակից և միջավայրից: 2020 թվականին, ՀԱՀ ուսանողներն իրականացրել են ծավալուն ուսումնասիրություն, որի արդյունքում հավաքագրվել և վերլուծվել են բնակիչների ցանկություններն ու գաղափարները «Շահագրգիռ կողմերի ներգրավման գործընթացի» միջոցով: Այս հետազոտության արդյունքները ելակետ են ծառայել Եռանկյունաձև այգու հայեցակարգի նախագծման համար:
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝
https://park.aua.am/