Հայաստանի Թռչունները
Ծրագրի նկարագրությունը
ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնը պատրաստել է 6 տեսանյութերի շարք՝ որպես «Հայաստանյան Թռչունների Դաշտային Ուղեցույց»-ի հավելյալ մաս։ Այն հրատարակվել է ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնի և Հայաստանի Թռչուններ կենտրոնի կողմից:
Տեսանյութերը տրամադրում են ամբողջ աշխարհում և հատկապես Հայաստանում գտնվող թռչունների մասին ընդհանուր տեղեկատվություն: Սկսնակները կսովորեն, թե ինչպես ճանաչել թռչուններին այս ուղեցույցի միջոցով։ Նրանք նաև կծանոթանան թռչունների ապրելավայրերի, միգրացիայի և վտանգների հետ կապված հիմնական խնդիրներին:
Տեսանյութերը հայերեն են, սակայն ունեն անգլերեն ենթագրեր։ Յուրաքանչյուր տեսանյութին հաջորդում է երկու լեզուներով պատրաստված հարցաշարը։
Տեսանյութ 1՝ Ծանոթացում թռչունների աշխարհի հետ
Այս տեսանյութը կտրամադրի հիմնական տեղեկատվություն թռչունների և դրանց հիմնական բնութագրերի մասին: Այն կներկայացնի, թռչնադիտարկման համար անհրաժեշտ պայմանները և կնկարագրի «Հայաստանյան Թռչունների Դաշտային Ուղեցույց»-ի կառուցվածքը։
Ի՞նչ է թռչունը: Որքա՞ն է թռչնատեսակների քանակն ամբողջ աշխարհում և Հայաստանում։ Որո՞նք են ոչ չվող և չվող թռչունների միջև տարբերությունները:
Տեսանյութ 2՝ Ի՞նչ է անհրաժեշտ թռչնադիտարկման համար
Ինչպե՞ս իրականացնել թռչնադիտարկում։ Ի՞նչ է անհրաժեշտ թռչնադիտարկման համար։ Ինչպիսի՞ կառուցվածք ունի Դաշտային ուղեցույցը։
Տեսանյութ 3՝ Ծանոթացում թռչնատեսակների հետ՝ թռչունների ֆիզիկական կառուցվածքը և վարքագիծը
Այս տեսանյութը բացատրում և տարբերակում է թռչնատեսակներին՝ օգտագործելով իրենց չափը, ձևը, փետուրները, վարքագիծը և վոկալը/հնչյունները: Տեսանյութում բազմաթիվ օրինակներ են բերված։
Տեսանյութ 4՝ Թռչունների ապրելավայրերը
Տվյալ տեսանյութը ներկայացնում է թռչունների ապրելավայրերը և դրանց կարևորությունը թռչունների ճանաչման հարցում։ Տեսանյությում ներկայացված են Հայաստանի գլխավոր ապրելավայրերը։
Տեսանյութ 5՝ Թռչունների միգրացիան
Այս տեսանյութը ներկայացնում է թռչունների միգրացիան, պատճառները և տեսակները։ Միգրացիոն օրինակների հիման վրա, տեսանյութը նաև բացատրում է տեղային քարտեզների կարևորությունը։
Տեսանյութ 6՝ Պաշտպանության կարիք ունեղոց թռչնատեսակները
Տվյալ տեսանյութը ներկայացնում է պաշտպանության կարիք ունեցող թռչնատեսակներին։ Այն ներկայացնում է թռչունների դասակարգման չորս խմբեր՝ ելնելով գտնվող թռչունների քանակից, պոպուլյացիայի կարգավիճակից, բաշխվածությունից, գոյությում ունեցօղ վտանգներից և այլ չափանիշներից: Տեսանյութը նաև պատմում է ԲՊՄՄ Կարմիր գրքում գրանցված վտանգի տակ գտնվող տեսակների և դրանց պաշտպանության ջանքերի մասին։