Հայաստանի Սյունիք մարզի Ողջի գետի ավազանի հողերի ծածկույթի/հողօգտագործման հեռավար զոնդավորում

Հողի ծածկույթի և հողօգտագործման մանրամասն քարտեզները որոշումների կայացման, ինչպես նաև բնապահպանական հետազոտությունների համար ելակետային տեղեկատվության կարևոր հիմք և աղբյուր են հանդիսանում: Հանքարդյունաբերության գործունեության ենթարկված տարածաշրջաններում հողօգտագործման/հողածածկույթի փոփոխությունները խիստ կարևոր են շրջակա միջավայրի դեգրադացիայի և այնպիսի գործընթացների համար, ինչպիսիք են անտառահատումները, էրոզիան և սողանքների առաջացումը: Հայաստանում հանքարդյունաբերական տարածքները հիմնականում գտնվում են երկրի հարավային մասում (Սյունիքի մարզ): ՀՕՀԾՔ-ի փոփոխություններն այս տարածաշրջանում հաճախ տեղի են ունենում փոքր տարածական մասշտաբներով, սովորաբար մի քանի հեկտարի չափով: Ներկայումս ոչ մի գլոբալ կամ տարածաշրջանային մակարդակով հողօգտագործման/հողածածկույթի փոփոխությունների համար նախատեսված արտադրանք (օրինակ՝ Bleyhl et al., 2017; Bontemps et al., 2015; Ran and Li, 2015) չի բավարարում տարածական լուծման և թեմատիկ ճշգրտության պահանջները:
Բարելավված բազային քարտեզների և պատկերների մշակման և վերլուծության մեջ հմուտ ակադեմիական անձնակազմի կարիքներն ավելի լավ լուծելու համար ՀԱՀ ԱՏՀ և հեռահար զոնդավորման լաբորատորիան առաջարկել է իրականացնել Ողջի գետի ավազանի հողօգտագործման/հողածածկույթի փոփոխությունների քարտեզագրման փորձ՝ հիմնված Sentinel-1 հասանելի տվյալների և «Sentinel-2» գործողությունների վրա, որոնք համատեղ շահագործվում են Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) և Եվրոպական հանձնաժողովի կողմից: Այս առաքելությունների տվյալները հասանելի են և անվճար՝ որպես Եվրոպական Կոպերնիկուս ծրագրի մի մաս:
Այս ուսումնասիրության հիմնական նպատակներն էին՝ (ա) տրամադրել անհրաժեշտ բազային տեղեկատվություն հողօգտագործման և հողային ծածկույթի մասին՝ տարածքում պոչամբարների և ջրամբարների վտանգների վերաբերյալ հետագա ուսումնասիրություններ իրականացնելու համար, (բ) գնահատել տարածաշրջանում ՀՕՀԾՔ համար Sentinels միջին որակով արված տվյալների արդյունավետությունը և համեմատել նախկին՝ բարձր որակով արված, բայց ծախսատար տվյալների հետ, (դ) զարգացնել ՀԱՀ ԱՏՀ և հեռահար զոնդավորման լաբորատորիայում օպտիկական և ռադարային արբանյակային տվյալների մշակման և պատկերների դասակարգման հնարավորությունները: Բաժին 2-ում նկարագրված են ուսումնասիրության տարածքը, տվյալների համախմբերը և ալգորիթմները, որոնք օգտագործվել և մշակվել են ուսումնասիրության համար: Արդյունքները զեկուցվում և քննարկվում են 3-րդ բաժնում: Բաժին 4-ը ամփոփվում է զեկույցը և ներկայացվում ապագայում հնարավոր հեռանկարներ: