Հայաստանում վայրի բույսերի կարգավորված հավաքի կառավարում
Ծրագրի տևողությունը
Փետրվարի 1 – Հոկտեմբերի 31, 2020թ․
Ծրագրի նկարագրությունը
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանության դրամաշնորհի շրջանակներում աջակցելու է ՀՀ կառավարության կարողությունների զարգացմանը՝ վայրի բույսերի կարգավորված հավաքի կառավարման հարցում: Վերոնշյալ ծրագիրը կենսաբազմազանության խթանման, վտանգված վայրի բնության պահպանման, ֆլորայի և ֆաունայի ապօրինի առևտրի դեմ պայքարի աջակցության մի մասն է, որը Հայաստանին տրամադրում է ԱՄՆ դեսպանությունը: Ծրագիրն իրականացնելու համար ՀԱՀ Յակոբեան կենտրոնը կհամագործակցի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ։
Ծրագրի նպատակները
– Բացահայտել և ներգրավել վայրի բույսերի հավաքի և մոնիտրոինգի գործընթացում ներգրավված պետական և ոչ պետական հիմնական շահագրգիռ կողմերին:
– Մշակել ՀՀ կառավարության գործողությունների օրակարգ՝ վայրի բույսերի հավաքն ավելի լավ կառավարելու և դրանց կայունությունն ապահովելու համար:
– Բարձրացնել տնտեսական անհրաժեշտությունները և բնապահպանական խնդիրները հավասարակշռելու մասին իրազեկվածությունը և ըմբռնումը:
Վահրամ Էլագյոզ՝ ծրագրի ղեկավար և հետազոտող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Հեղինե Գրիգորյան՝ հետազոտող
Ծրագրի գործողությունները և վերջնարդյունքները
1. Շահառուների ցանկի կազմում (բացահայտել պետական, մարզային և տեղական կառավարման, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մասնավոր հատվածի շահառուներին)
2. Վայրի բույսերի հավաքի և մոնիթորինգի մասին ռեսուրսներով լի առցանց հարթակ
Հարթակը ներառում է վայրի բույսերի հավաքի և մոնիտորինգի վերաբերյալ քաղաքական և հետազոտական ռեսուրսներ: Հարթակում ներառված բաժիններն են՝ օրենսդրական և քաղաքական փաստաթղթեր, ուսումնասիրություններ, շահառուների ցանկ, առցանց հարցման արդյունքում ստեղծված ակնկարկներ
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի և ինստիտուցիոնալ շրջանակի ուսումնասիրություն
4. Հայաստանում վայրի բույսերի հավաքի և կառավարման վերաբերյալ առկա հետազոտությունների և փորձի ուսումնասիրություն
5. Վայրի բույսերի հավաքի, դրա կանոնակարգման ու կառավարման վերաբերյալ աշխատաժողովի անցկացում բազմաշահառու խմբերի հետ (հաշվի առնելով ներկայիս COVID-19 համավարակը, աշխատաժողովը կանցկացվի 2020թ․, Սեպտեմբերի 16-ին՝ առցանց։ Աշխատաժողովից զատ, կանցկացվի նաև առցանց հարցում, որը հնարավարություն կտա ուսումնասիրել շահառուների կարծիքները):
Աշխատաժողովին մասնակցելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ace(at)aua.am էլ. հասցեով:
6. Հայաստանում վայրի բույսերի հավաքի կարգավորմանը և կառավարման բարելավմանն ուղղված գործողությունների օրակարգի մշակում (համայնքների ակտիվ մասնակցությամբ)
Հիմնվելով Oրենսդրական դաշտի և ինստիտուցիոնալ շրջանակի, առկա գրականության և հետազոտությունների ուսումնասիրության, ինչպես նաև շահառուների դիտարկումների վրա, այդ գործունեության նպատակն է.
– Զարգացնել կառավարության կարողությունները (օր.՝ մոնիտորինգ, վճարների հավաքագրում, լիցենզավորում, տվյալների հավաքագրում, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացում, ուսուցում և այլն)
– Բարելավել օրենսդրությունը
– Խրախուսել համայնքի ավելի լայն ներգրավվածությունը
– Խրախուսել մասնավոր հատվածի համագործակցությունը
– Բարելավել Հայաստանում վայրի բույսերի հավաքի կարգավորումը և կառավարումը