Հայաստանում Տափաստանային ճուռակի պոպուլյացիայի մշտադիտարկում
Ծրագրի տևողությունը
2006-2008
Ծրագրի նկարագրությունը
Գիշատիչ թռչունները բնապահպանական հիանալի ցուցանիշներ և բնական ռեսուրսների պահպանման համար առաջատար տեսակներ են: Հայաստանի գյուղատնտեսության և արդյունաբերության այլ ճյուղերի աճը կարող է բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա։ Արդյունաբերության հնարավոր ազդեցությունը բնության վրա հետևելու համար անհրաժեշտ է սկսել Հայաստանի որոշ մարզերում մոդելային տեսակների ենթապոպուլյացիաների մոնիտորինգ:
Հետազոտության համար նախատեսված թռչնատեսակներից ընտրվել է Տափաստանային ճուռակը, քանի որ ամբողջ Հայաստանում այն կրծողներով սնվող ամենատարածված տեսակն է:
Հետազոտությունը կներառի բների քարտեզագրում և վերարտադրողական գործընթացի ուսումնասիրություն: 2006 թվականին փորձնական հետազոտություն է անցկացվել՝ տեսնելու, թե քանի բույն կարելի է գտնել:
Այնուհետև 2007 թվականին և ավելի ուշ ուսումնասիրվել են թռչունների կերակրումը, վերարտադրողական հաճախականությունը և ԱՏՀ Arc View-ի միջոցով տեղի է ունեցել հավաքագրված տվյալների վերլուծություն։
Ծրագիրը ներառում է տեղի բնակիչների կրթության ապահովումը գյուղատնտեսության և բնության էկոհամակարգերի համար կրծող գիշատիչների կարևորության մասին:
Հարցումներն իրականացվել են ուսանողների կողմից, ովքեր ավարտել են Յակոբեան կենտրոնի BITC դասընթացները:
Երևանի պետական համալսարան
Մանկավարժական համալսարան