Սկանդինավյան երկրների լուծումները կայուն քաղաքների համար
Ծրագրի տևողությունը
2019
Ծրագրի նկարագրությունը
2019 թվականի ապրիլի 9-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Երևանում Շվեդիայի դեսպանությունը, Շվեդական Ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ, ՀԱՀ-ում կազմակերպեցին «Սկանդինավյան երկրների լուծումները կայուն քաղաքների համար» ցուցահանդես և համանուն աշխատաժողով։
Ցուցահանդեսի և աշխատաժողովի նպատակն է քննարկումներ վարել Երևանում և Հայաստանում քաղաքաշինության ոլորտում բնապահպանական ու սոցիալական կայունության վերաբերյալ՝ հյուսիսային քաղաքներում քաղաքաշինության պլանավորման և խելացի տեխնոլոգիաների նորարարությունները ցուցադրելու և քննարկելու միջոցով:
Աշխատաժող
Աշխատաժողովի ընթացքում սկանդինավյան երեք երկրների փորձագետներ կներկայացնեն իրենց փորձը շարժունակ քաղաքաշինության, ճանապարհային անվտանգության և օդի որակի վերաբերյալ:
Բանախոսությունների թեմաներն են՝
– «Հեծանվային քաղաքաշինությունը և Կոպենհագենի հեծանվային պատմությունը» (Դանիա/Copenhagenize),
– «Նպատակին հասնելով՝ ճանապարհային անվտանգության լուծումների օրինակներ» (Շվեդիա/ SweRoad),
– «Օդի որակի մշտադիտարկման նոր մոտեցումները և տեղական օդի որակի կառավարման մեջ դրանց ներուժի օգտագործումը» (Ֆինլանդիա/Vaisala),
Միջոցառումը կմեկնարկի Երևանի առաջին փոխքաղաքապետի, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի, Շվեդիայի և Ֆինլանդիայի դեսպանների, Դանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի, ինչպես նաև ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրենի և ՄԱԶԾ hայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի ելույթներով:
Ցուցահանդես
Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել ՀԱՀ-ի գլխավոր մասնաշենքի Աղբաբյան սրահում, և հանրության համար բաց է եղել ս.թ. ապրիլի 9-30-ը: Այն կոնտրոնացել է սկանդինացյան հինգ երկրների (Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա և Իսլանդիա) կայուն քաղաքաշինության լավագույն փորձի վրա: Ցուցահանդեսը ներառել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք եք կանաչ քաղաքաշինական պլանավորումը, ճանապարհային անվտանգությունը («Vision zero»), ածխածնի «ոտնահետքի» կրճատումը, կանաչ շարժունակությունը (ներառյալ այլընտրանքային տրանսպորտ), օդի որակի մշտադիտարկումը, թափոնների կառավարումն ու վերամշակումը, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությունը:
Աշխատաժողով և ցուցահանդես
Երևանում Շվեդիայի դեսպանության Շվեդական Ինստիտուտ