ՄԱԶԾ Բնապահպանության ուսուցման մոդուլներ
Ծրագրի տևողություն՝
2018-2019
Ծրագրի նկարագիր՝
ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնն աշխատում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ և մշակում է բնապահպանության ուսուցման մոդուլներ նախարարությունների, պետական գերատեսչությունների, տարածքային կառավարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների համար։
Մոդուլները կներառեն բնապահպանական տարբեր թեմաների 24 ժամյա ուսուցում՝
-Գլոբալ բնապահպանական մարտահրավերներ և հնարավորություններ
-Հայաստանի բնապահպանական մարտահրավերները
-Բնապահպանական կառավարում (գլոբալ և Հայաստան)
-Կայուն գյուղատնտեսություն (ներառյալ սննդամթերքը)
-Կայուն քաղաքներ (ներառյալ տրանսպորտը)
-Կայուն անտառներ/կենսաբազմազանություն
-Էներգաարդյունավետություն
-Վերականգնվող էներգիա
-Պատասխանատու սպառում
-Պատասխանատու արտադրություն
-Շրջանային տնտեսություն. թափոնների վերացում
Մոդուլները մշակվում են չափահասների ուսուցման սկզբունքներին համապատասխան: Չափահասները սովորաբար մեծ անձնական փորձ են ունենում (և դրական և բացասական), որոնք նրանք շարունակաբար կիրառում են վերապատրաստման դասընթացների ընթացքում: Նրանք նաև հակված են իրենց ավելի գործնական դրսևորելու։ Նրանք հաճախ ունենում են բազմաթիվ հրատապ պարտականություններ և պարտավորություններ, որոնք պահանջում են կենտրոնանալ գործնական խնդիրների վրա: Ավելի արդյունավետ է ընդգծել խնդրի վրա հիմնված ուսուցումը՝ ի տարբերություն դասախոսությունների վրա հիմնված ուսուցմանը: Չափահասները նաև հակված են մասնակցել քննարկումներին և իրենց ներդրումն ունենալ:
ՀԱՀ Յակոբեան կենտրոնի կողմից կազմակերպվող բնապահպանական կրթության մոդուլներում ներգրավված փորձագետներն են Ալեն Ամիրխանյանը, Աստղինե Փասոյանը, Թամարա Բաբայանը, Արամ Ասատրյանը, Հեղինե Գրիգորյանը և Տատյանա Դանիելյանը։ Ծրագիրը ղեկավարում է Գագիկ Գաբրիելյանը, և համակարգում է Լիտտա Մուրադյանը։
Ծրագիրը ՄԱԶԾ Հայաստանի կողմից իրականացվող ավելի մեծ ծրագրի մասն է կազմում։ Այն կոչվում է «Ստեղծել գլոբալ բնապահպանական օգուտներ՝ բնապահպանական կրթության և շահագրգիռ կողմերի իրազեկության բարձրացման միջոցով» և համաֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) և ՄԱԶԾ-ի կողմից:
Ալեն Ամիրխանյան
Աստղինե Փասոյան
Թամարա Բաբայան
Արամ Ասատրյան
Հեղինե Գրիգորյան
Տատյանա Դանիելյան
Մոդուլները կներառեն բնապահպանական տարբեր թեմաների 24 ժամյա ուսուցում՝
-Գլոբալ բնապահպանական մարտահրավերներ և հնարավորություններ
-Հայաստանի բնապահպանական մարտահրավերները
-Բնապահպանական կառավարում (գլոբալ և Հայաստան)
-Կայուն գյուղատնտեսություն (ներառյալ սննդամթերքը)
-Կայուն քաղաքներ (ներառյալ տրանսպորտը)
-Կայուն անտառներ/կենսաբազմազանություն
-Էներգաարդյունավետություն
-Վերականգնվող էներգիա
-Պատասխանատու սպառում
-Պատասխանատու արտադրություն
-Շրջանային տնտեսություն. թափոնների վերացում
ՄԱԶԾ Հայաստան, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (ԳԷՀ)