Մեր մոլորակը՝ անգլերենի հանրակրթական դասագիրք
Ծրագրի տևողությունը
2020
Ծրագրի նկարագրությունը
«Մեր մոլորակը» նախագիծը ներառում է շրջակա միջավայրի մասին դասընթաց, որը հիմնված է բովանդակային և լեզվական ուսուցման համակցված մոտեցումների վրա: Մշակված դասընթացի նպատակն է բարձրացնել միջնակարգ դպրոցի աշակերտների շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը։ Ինչպես նաև խրախուսել իրենց ակտիվ մասնակցությունը բնապահպանական քաղաքացիության միջոցառումներին` շրջակա միջավայրի պաշտպանմանն ու ամրապնդմանն ուղղված պատասխանատվության զարգացման նպատակով։ Բնապահպանական հիմնական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հետ մեկտեղ դասընթացի նպատակն է բարելավել սովորողների անգլերեն լեզվի հմտությունները: Դասընթացը փորձնական կերպով իրականացվել է Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում և Քարակերտի համար 1 և 2-րդ դպրոցներում: Դասընթացին մասնակցել է միջին տարիքի 42 աշակերտ:
Դիաննա Թորոսյան, Իրշատ Մադյարով
Մեր մոլորակը. Դասագիրք
Մեր մոլորակը. Դասի տեսանյութեր
Մեր մոլորակը. Ուսուցչի ձեռնարկ
ՀԱՀ Կիրառական լեզվաբանության հետազոտությունների կենտրոն