Menu

Մրցույթ՝ «Թռչուններն իմ բակում», Ձմեռ-գարուն եղանակներին

Ծրագրի տևողությունը

2003-X

 

Ծրագրի նկարագրությունը

2003թ. դեկտեմբերին «Հայաստանի թռչուններ» նախագիծը Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու «Անի» էկոակումբի հետ համատեղ սկսեց ձմեռային մրցույթը «Թռչուններն իմ բակում» թեմայով, որի շրջանակներում Գյումրու տարբեր դպրոցների երեխաներ կերակրելու համար նախատեսված ամաներ պատրաստեցին և տեղադրեցին բակերում և այգիներում: Ապա, նկարեցին թռչունների ձմեռային նկարներ, գրեցին պատմություններ թռչունների մասին և իրենց պատրաստած աշխատանքները իրենց իսկ պատրաստած կերակրամանների լուսանկարների հետ միասին ուղարկեցին մեզ։ Հանձնաժողովն ընտրեց լավագույն նկարներն ու պատմվածքները, իսկ մրցույթի հաղթողները ստացան մրցանակներ (հեռադիտակ, թռչունների մասին գրքեր և այլն): Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին 2004 թվականի ապրիլի կեսին՝ Թռչունների միջազգային օրվա կապակցությամբ, Գյումրու Կենտրոնական այգում: Միջոցառմանը միացան ավելի քան 200 երեխաներ իրենց ծնողների և ընկերների հետ միասին։ Այդ իսկ պատճառով, հաջորդ տարի մրցույթի իրականացման սահմանները մեծացնելու նպատակով ընդգրկվեցին նաև Երևանը, Վանաձորը, Ստեփանավանը և Գյումրին։

Մրցույթի շրջանակներում սերտորեն համագործակցել ենք գործընկերների հետ, ովքեր աջակցել են մրցույթի կազմակերպմանը։ Գործընկերներն են՝ Գյումրիի «Անի» էկոակումբը, Վանաձորի «Երակ» ՀԿ-ն և Ստեփանավանի LTEIC ՀԿ-ն: Մրցույթում ներառվել է նաև նոր՝ «Լավագույն դիտարկում» անվանակարգը։ Այս ընթացքում ավելի քան 2000 մարդ միացել է մրցույթին, և Թռչունների միջազգային օրվա տոնակատարությունը անցկացվել է բոլոր չորս քաղաքներում: Մրցույթի մասնակիցներից մեկը պատրաստել էր բացառիկ կերակրաման և ստացել էր 15 տարի ժամկետով պետական արտոնագիր: 2006 թվականից մինչև 2007 թվականը ծրագրում ներգրավվել են նաև բնապահպանական ուղղվածություն ունեցող Peace Corp-ի կամավորները: Նրանք «Թռչուններն իմ բակում» մրցույթի ներկայացուցիչներն էին, յուրաքանչյուրն իր գյուղում կամ քաղաքում։ 2006 թվականից սկսած, Հայաստանի տարբեր շրջաններից ավելի քան 48 կամավորներ ներգրավվել են ծրագրում:

2008-2009 թթ.-ից մենք սկսել ենք համագործակցել տարբեր մարզերի պետական կառույցների և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ։ Այսպիսով, ներգրավվել են ավելի շատ երեխաների, քանի որ նրանք աջակցում էին տեղեկատվության տարածմանը:

Ելնելով մեր ունեցած փորձից՝ կարող ենք ասել, որ իսկապես հաճույք է մասնակցել միջոցառումների, որտեղ ներգրավված են երեխաները իրենց ծնողների հետ։ Այն, լինելով ծնողների անուղղակի կրթության մաս, ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում:

– Սերտ համագործակցություն հաստատել նոր գործընկերների հետ
– Հայտարարել մրցութային երեք անվանակարգ՝
«Լավագույն պատմություն»՝ Երեխաները պետք է պատմություն գրեն իրենց կերակրամանից օգտվող թռչունների մասին
«Լավագույն նկար»՝ Երեխաները պետք է նկարեն իրենց կերակրամանից օգտվող թռչուններին
«Լավագույն լուսանկար»՝ Երեխաները պետք է լուսանկարեն իրենց կերակրամանից օգտվող թռչուններին
– Հնարավորության դեպքում, մրցույթի մասին տեղեկատվություն տարածել ավելի շատ դպրոցներում
– Աշխատանքային փաթեթների ժամանակին հանձնում