Menu

Շրջակա միջավայրը և ես

Ծրագրի տևողությունը

2012-2015

 

Ծրագրի նկարագրությունը

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը ավելի քան երեք տարի Երևանի դպրոցների հետ համատեղ աշխատել է «Շրջակա միջավայրը և ես» ծրագրի մշակման վրա:

2015թ.-ի հունիս ամսին, Երևանի կենդանաբանական այգում, ամփոփիչ արարողությամբ, ավարտվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի միջև մեկամյա համագործակցությունը:

Ծրագրի շրջանակում Երևանի վեց միջին և ավագ դպրոցների ավելի քան 120 աշակերտ մասնակցեց ինտերակտիվ դասերին և տարբեր բնապահպանական թեմաների շուրջ քննարկումներին, այդ թվում՝ գյուղատնտեսության միջոցով մարդու ազդեցությունը երկրագնդի վրա, ջրի և չվերականգնվող ռեսուրսների օգտագործումը, պինդ թափոնների արտադրություն, և այլն:

Ծրագրի նպատակն էր քաջալերել աշակերտներին գնահատել և զարգացնել տեղական, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության բնապահպանական խնդրիների լայն շրջանակը: Ծրագիրը նպատակն էր նաև զարգացնել աշակերտների կարողությունները այս խնդիրներից բխող որոշ մարտահրավերներին որպես անհատ կամ խումբ արձագանքելու հարցում։

Ծրագիրն իրականացվել է քաղաքապետարանի կողմից ընտրված վեց դպրոցների աշակերտների կամավոր մասնակցությամբ: Մասնակցում էին թիվ 56, 137, 155, 31, 173 և 87 դպրոցները:

Երևանի քաղաքապետարան

Ֆինանսավորվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: