Ուսումնասիրություն՝ կենցաղային լվացող միջոցներում ֆոսֆորի առկայության, Սևանա լճի վրա ազդեցության և վերականգնման քաղաքականության տարբերակների մասին

Ծրագրի ֆինանսավարող՝ Եվրոպական Միության EU4Sevan ծրագիր և այն իրականացնող գործընկեր Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ)
Տևողություն՝ Հունիս – Օգոստոս 2024
Ծրագրի մասին՝ Սևանա լճում վնասակար ջրիմուռների ծաղկմանը նպաստող (ՎՋԾ) բնապահպանական սթրեսորները հասկանալու համար Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան Բնապահպանական կենտրոնը ուսումնասիրություն է սկսել, որը կենտրոնացած լճի ավազանում օգտագործվող կենցաղային լվացող միջոցներում ֆոսֆորի ծավալի առկայության վրա: ՎՋ-ները առաջանում են սննդանյութերի, մասնավորապես ազոտի և ֆոսֆորի բարձր կոնցենտրացիաներից, որոնք կուտակվում են ջրի մեջ այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են պարարտանյութերի արտահոսքը, չմշակված կենցաղային կեղտաջրերը, ձկնաբուծությունը և գոմաղբը:
Ուսումնասիրության կենտրոնում են Հայաստանի կենցաղային լվացող միջոցները և դրանցում առկա ֆոսֆորի ծավալը։ Այն նաև կուսումնասիրի ներկային լվացող միջոցների օգտագործումը Հայաստանում, հնարավորությունները և մարտահրավերները, որը թույլ կտա զարգացնել առանց ֆոսֆորի լվացող միջողների ներմուծումը և տեղական արտադրությունը։ Կիրականացվի գործող օրենսդրության վերլուծություն, կառաջարկվեն իրավական վերանայումներ, որոնք ուղղված կլինեն Հայաստանում՝ լվացող միջոցներից ֆոսֆորի առկա ծավալի նվազեցմանը: Տվյալ աշխատանքը կհանդիսանա որպես հիմնային վերլուծություն, որը հնարավորություն կտա լուծումներ առաջարկել և ներկայացնել առանց ֆոսֆորի լվացող միջոցներ հայկական շուկայում։ Ուսումնասիրության կենտրոնում է Սևանա լճի ավազանը։
Ֆոսֆորի և ազոտի բարձր կոնցենտրացիաները կլիմայի տաքացման հետ միասին ջրային մարմիններում ջրիմուռների ծաղկման հիմնական գործոններն են: Սևանա լճում ջրիմուռների առաջացումը, որը սկսվել է 1960-ականներից և կտրուկ աճել վերջին տասնամյակում, պայմանավորված է կեղտաջրերի անվերահսկելի արտանետմամբ։ Սևանա լճում ՎՋ առաջացնող բնապահպանական սթրեսորների մասին ավել ինֆորմացիա ստանալու համար կարող եք դիտել Դր․ Կարապետ Գազանճեանի տեղեկատվական տեսանյութը (Քաղցրահամ ջրերի բնապահպան ՀԱՀ-ում)։
Ուսումնասիրությունը առաջնային է համարում կայունությունը, ներգրավելով ազգային և տեղական ղեկավարությանը, հասարակական կազմակերպություններին, Սևանի ավազանում բնակվողներին, և ամբողջ հանրությանը։ Բարելավելով գիտական ըմբռնումը, բարձրացնելով հանրային իրազեկությունը և տեղեկացնելով օրենսդրական բարեփոխումներին, ուսումնասիրությունը նպատակ ունի խթանել շրջակա միջավայրի երկարաժամկետ պահպանությունը և համայնքի ճկունությունը: Բարելավելով ակադեմիական գիտությունները, բարձրացնելով հանրային իրազեկությունը, և օրենսդրական բարեփոխումներով, ուսումնասիրության նպատակն է խթանել շրջակա միջավայրի երկարաժամկետ կայունությունը և համայնքի ներգրավվածությունը:
EU4Sevan ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի «Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության» կողմից։ Ծրագիրն իրականացվում է Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) -ի կողմից՝ որպես «ECOserve» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մաս: