«Սպիտակ արագիլ» նախագիծ
Ծրագրի տևողությունը
2009
Ծրագրի նկարագրությունը
«Սպիտակ արագիլ» նախագծի ուշադրության կենտրոնում տարածված սպիտակ արագիլի՝ որպես Հայաստանում բնապահպանական փոփոխությունների հնարավոր կենսացուցանիշ կիրառումն է: Ուսումնասիրելով սպիտակ արագիլների միգրացիոն օրինաչափությունները և վերարտադրողական էկոլոգիան՝ հնարավոր դարձավ որոշել Հայաստանում կլիմայի փոփոխության և թունաքիմիկատների օգտագործման հնարավոր ազդեցությունները: Ծրագիրը եզակի էր նրանով, որ տվյալների հավաքագրման գործընթացում գյուղացիները ևս մասնկացություն ունեցան՝ գործելով որպես հասարակության գիտնականներ կամ թռչունների «Հարևաններ»: Հետազոտության ընթացքում իրենց ներգրավվածությունը թույլ տվեց ավելի լավ պատկերացում կազմել վայրի բնության էկոլոգիայի մասին և բարելավեց մարդկանց և բնադրող արագիլների միջև առկա հարաբերությունները: Մինչ թռչունների չուն, Յակոբեան կենտրոնի գիտնականները գյուղերում բաժանեցին օրացույց-հարցաթերթիկներ և ցույց տվեցին, թե ինչպես կարելի է գրանցել արագիլի ժամանման, մեկնելու և ձագերի թվի մասին տեղեկատվությունը: Արագիլների չուից հետո Յակոբեան կենտրոնի գիտնականները հավաքեցին օրացույցները և տեղեկատվությունը մուտքագրեցին ԱՏՀ տվյալների հարթակում:
Գարնանը կենտրոնի աշխատակիցները հավաքագրեցին ձագերին և արագիլների կերակրման վայրերից հետագա վերլուծության համար ջրի և հողի նմուշներ վերցրեցին: Յակոբեան բնապահպանական կենտրոնը Արարատյան դաշտում թունաքիմիկատների օգտագործման վերաբերյալ հետազոտությունն իրականացվեց, երբ հողի և ջրի նմուշառման առաջին արդյունքները ցույց տվեցին թունաքիմիկատներով լի աղտոտվածություն: Մինչև 2009թվականը, Հայաստանի գրեթե 1000 հաստատված բնադրավայրերի վերաբերյալ զգալի տեղեկատվություն է հավաքվել։
- Գյուղացիներին տրված լրացուցային հարցաթերթիկների միջոցով արագիլների ժամանման, չուի և ձագերի թվաքանակի վերաբերյալ տեղեկությունների բաշխում և հավաքագրում։
- Արագիլների հավաքագրում
- Հետագա վերլուծության համար անհրաժեշտ ջրի և հողի նմուշների հավաքագրում
- Հողի և ջրի նմուշառման առաջին արդյունքներից հետո Արարատյան դաշտում թունաքիմիկատների օգտագործման վերաբերյալ հետազոտությունը ցույց տվեց թունաքիմիկատներով աղտոտվածություն:
Երևանի կենդանաբանական այգի