«Սևանա Լճի Ապագան» Գագաթնաժողով
Ծրագրի ֆինանսավորող՝ Եվրոպական Միության EU4Sevan ծրագիր և այն իրականացնող գործընկեր Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ)
Միջոցառման ամսաթիվը և ժամը՝ 28 հունիս 2024, 10։00 – 17։00
Վայր՝ Հայաստանի ամերկյան համալսարան (Երևան)
Գագաթնաժողովի ժամանակացույց՝ Ներբեռնե՛ք այստեղ
Գագաթնաժողովի սահիկաշարի հղումներ՝
Մոնիտորինգ և Տվյալների Կառավարում
Գրանցում գագաթնաժողովին՝ Պարտադիր է
Ակադեմիկոս մասնակիցներ՝ Եթե ցանկանում եք հրապարակել Ձեր հետազոտությունը, լրացրե՛ք ձևաթուղթը մինչև հունիսի 10-ը
Նկարագիր՝ Գագաթնաժողովի նպատակն է ապահովել գիտելիքի փոխանակում, խթանել համագործակցություն, ոգեշնչել նորարություն ստեղծելու նախաձեռնողականություն, նպաստել իրազեկման բարձրացմանը, հզորացնել անհատներին և կազմակերպություններին՝ Սևանա լճի համար առավել կայուն և հզոր ապագա ստեղծելու համար։
Մեկօրյա գագաթնաժողովը ներառում է տարբեր բաժիններ, այդ թվում՝ պաստառների ցուցադրում «Մարկետ» ներկայացումներով, պանելային քննարկում և հիմնական բանախոսների ելույթ:
«Սևանա Լճի Ապագան» Գագաթնաժողովի քննարկման կենտրոնում են հետևյալ թեմաները՝
— Աղտոտիչների հոսքը դեպի լիճ նվազեցնելու նպատակով իրականացվող կեղտաջրերի մաքրում,
— Ջրային էկոհամակարգերը պահպանելու համար իրականցվող կայուն գյուղատնտեսական պրակտիկա,
— Գիտական որոշումներ կայացնելու համար իրականացվող ջրի մոնիտորինգ և բնապահպանական տվյալների կառավարում,
— Սևանա լճի էկոհամակարգի արդյունավետ կառավարման համար օրենսդրական-ինստիտուցիոնալ շրջանակների և միջոլորտային համագործակցության բարելավում,
— Համայնքի ներգրավվածություն, քաղաքացիական մասնակցություն, բնապահպանական կրթություն և այլ ռազմավարական թեմաներ։
Հայտնի հյուրերի թվում են Հայաստանի փոխվարչապետը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարը և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը։
«Սևանա Լճի Ապագան» Գագաթնաժողովը կազմակերպվել է ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից՝ EU4Sevan ծրագրի շրջանակներում, որի համակազմակերպիչն է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը:
EU4Sevan ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի «Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության» կողմից։ Ծրագիրն իրականացվում է Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) -ի կողմից՝ որպես «ECOserve» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մաս: