Գագաթնաժողով հանուն անտառների. Գլոբալ ջանքերն ու Հայաստանը

Ծրագրի տևողությունը

Հոկտեմբերի 20-23, 2019

 

Ծրագրի նկարագրությունը

2019 թվականի հոկտեմբերի 20-23-ը Հայաստանում տեղի ունեցավ «Գագաթնաժողով հանուն անտառների. Գլոբալ ջանքերն ու Հայաստանը» անդրանիկ գագաթնաժողովը, որը կազմակերպվել էր Armenia Tree Project (Էյ Թի Փի) և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից:

Համաշխարհային մասշտաբով անտառները կարևոր նշանակություն ունեն կլիմայի փոփոխության դեմ պայքարում, կենսաբազմազանության պահպանման և ջրային անվտանգության ապահովման գործում: Հայաստանը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը։

Անտառային գագաթնաժողովի նպատակն է դյուրացնել Հայաստանի անտառների վերաբերյալ քաղաքական որոշումների բաց և խիստ քննարկումը` նպատակ ունենալով խթանել անտառների պահպանման և վերականգնման բարելավումները Հայաստանում և միջազգային մակարդակում:

Գագաթնաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու լիագումար նիստերին, պանելային քննարկումներին, նիստերին և դաշտային այցելություններին Հայաստանի անտառտնտեսության վայրեր: Տեղի ունեցան նաև տեսարժան վայրեր այցելություններ և խմբային հավաքներ:

Գագաթնաժողովը ներառում էր լիագումար նիստեր, պանելային քննարկումեր, նիստեր և դաշտային այցելություններ Հայաստանի անտառտնտեսության վայրեր:

Համաժողովի քննարկումների հիման վրա մշակված «Սպիտակ» գիրք

«Էյ Թի Փի» (Armenia Tree Project)