Թափոնների կառավարումը Հայաստանում

Ծրագրի տևողությունը

Նոյեմբեր 2018 – Սեպտեմբեր 2019

 

Ծրագրի նկարագրությունը

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնն իրականացրել է հայ-շվեդական ԿԶՆ-ների փորձագետների փոխանակման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը: Շվեդիայի կողմից ծրագրի գործընկեր էր «LIFE» հիմնադրամը, իսկ «Miljö & Avfallsbyrån AB»-ը տրամադրել է փորձագիտական աջակցություն:

Ծրագրը միտված էր Հայաստանի և Եվրոպական միության փորձագետների միջոցով Հայաստանի կառավարությանը տրամադրել անկախ խորհրդատվություն կոշտ թափոնների կառավարման վերաբերյալ՝ շրջանաձև տնտեսության սկզբունքներով ազգային քաղաքականության, ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակման հարցում:

Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը նպատակ ունի ԵՄ – Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) շրջանակներում հասնել ԵՄ օրենսդրական համապատասխանեցմանը, որն իր հերթին կնպաստի 2030 օրակարգի շրջանակներում կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ)՝ Հայաստանի հանձնառությունների կատարմանը:

Ալեն Ամիրխանյան (ՀԱՀ Յակոբեան կենտրոնի տնօրեն)
Էվա Միրին (Միլավ, Շվեդիա)
Հարություն Ալպետյան (Ազգային փորձագետ, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն)
Լուսինե Նալբանդյան (Ազգային փորձագետ, ORWACO, Հայաստան)
Օլիմպիա Գեղամյան (Ազգային փորձագետ, ԵՊՀ, Հայաստան)
Սանդրա Լինդբլոմ (Փորձագետ, Միլավ, Շվեդիա)
Տաթևիկ Վարդանյան (Գրանտային ծրագրերի ղեկավար, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն)
Թերեզ Րոզենբլադ (Նախագծերի ղեկավար, ԼԱՅՖ Հիմնադրամ, Շվեդիա)

Մեկնարկային աշխատաժողով, 2018թ., դեկտեմբեր 5,6,7 (տեսնել ավելին)
Դաշտային այցեր շվեդ փորձագետների հետ
Հանդիպումներ թափոնների կառավարման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ
Ծրագրի նախնական զեկույցի քննարկում շահակիրների հետ,  2019թ., դեկտեմբեր 5
Ծրագրի փակման միջոցառում և առցանց շնորհանդես (դիտել տեսանյութը)

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն (Հայաստան)
LIFE Foundation (Շվեդիա)
Miljö & Avfallsbyrå (Շվեդիա)