Կայուն էներգետիկայի ակադեմիա 2016

Ծրագրի տևողությունը

2016

Ծրագրի նկարագրությունը

Հայնրիխ Բյոլ հիմնադրամը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա»՝ առաջարկելով վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և էներգետիկայի կառավարման վերաբերյալ ինտենսիվ երկշաբաթյա դասընթաց: 2016 թվականի ակադեմիան անդրադարձել է շենքերի ջերմամեկուսացման և արդյունավետ ջերմային համակարգերի տեսական և գործնական խնդիրներին:

Ակադեմիայի երկարաժամկետ նպատակն է ստեղծել երիտասարդ մասնագետների և ուսանողների համայնք, որոնք կհամալրվեն շենքերի, թաղամասի/համայնքի և ազգային մակարդակներում կայուն էներգետիկ լուծումներ խթանելու և իրականացնելու համար:

Ակադեմիային մասնակցությունն անվճար է: Սակայն, մասնակիցները պետք է հաճախեն բոլոր տեսական և գործնական դասընթացներին, ինչպես նաև մասնակցեն ակադեմիայի կողմից 2016թ.-ի ընթացքում անցկացվելիք միջոցառումներին: Ակադեմիային կհաջորդեն դասընթացներ կամ հանրային քննարկումներ՝ ուղղված տարբեր շահագրգիռ խմբերին:

Նորայր Պէնօհանեան՝ դասախոս, Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ծրագրերի համակարգող
Էլ. հասցե՝  n.benohanian(at)aua.am, ace[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612694

Վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և էներգետիկայի կառավարման վերաբերյալ ինտենսիվ երկշաբաթյա դասընթաց:

Հենրիխ Բյոլի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակ