Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017

Ծրագրի տևողությունը

2017

 

Ծրագրի նկարագրությունը

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կայուն էներգետիկայի ակադեմիա 2017»-ը «Դեպի էներգիայի տեղական արտադրություն. ինչու և ինչպես» խորագրի ներքո:

Թեմաները նվիրված են համայնքներում էներգետիկ դիմակայության և անկախության խթանմանը տնային և համայնքային մակարդակով վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ լուծումների մեջ ներդրման միջոցով։ Ակադեմիայի երկարաժամկետ նպատակն է ստեղծել երիտասարդ մասնագետների և ուսանողների համայնք, որոնք կհամալրվեն շենքերի, թաղամասի/համայնքի և ազգային մակարդակներում կայուն էներգետիկ լուծումներ խթանելու և իրականացնելու համար:

Նորայր Պէնօհանեան՝ դասախոս, Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ծրագրերի համակարգող
Էլ. հասցե՝ n.benohanian(at)aua.am, ace[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612694

a.Կայուն էներգետիկայի ցուցահանդեսներ՝ կապված առնչվող էներգետիկ լուծումների, ապրանքների և ծառայությունների մատակարարների վերաբերյալ, որոնք հասանելի են Հայաստանում:
b. Կայուն էներգիայի վերաբերյալ մեկօրյա սեմինարներ 3 թիրախային խմբերի համար:
c. Հետաշխատանքային գործունեություն, որը կմշակվի սեմինարի մասնակիցների կողմից ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի աշխատակիցների աջակցությամբ:
d. Ամփոփիչ համաժողով նոյեմբերին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ ֆինանսավորողներին և ներդրողներին մշակված նախագծերի ներկայացմամբ:

Հայնրիխ Բյոլի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակ