Հազարտերևուկ նախագիծ

Ծրագրի տևողությունը

 

Ծրագրի նկարագրությունը

«Հազարտերևուկ» նախագիծը Հայկական բնապահպանական ցանցի՝ «Earth Island» ինստիտուտի ծրագրի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի միջև համագործակցության արդյունք է: Նախագծի նպատակն է տեղեկատվություն հավաքել այն վայրի բույսերի և սնկերի (ոչ թե մշակվող, այլ բնության մեջ հանդիպող) մասին, որ հայերը կիրառել են հնագույն ժամանակներից և որոնք այսօր էլ դեռևս կիրառվում են: Ձեզ նման «քաղաքացի-գիտնականները» հավաքագրում և ներկայացնում են այդ տեղեկատվությունը, ինչը վերանայվում է էթնոբուսաբանության ոլորտի փորձագետների աջակցությամբ:

«Հազարտերևուկ» նախագծի կայքը կազմված է չորս բաժնից՝ Վայրի բույսերի և սնկերի տվյալների բազա, Բաղադրատոմսեր, Կայուն բերքահավաք և Այլ աղբյուրներ: Կարող եք նյութեր մուտքագրել բոլոր այս չորս բաժինների համար՝ լրացնելով ՝ մուտքագրման առցանց բլանկը:

Ըստ շրջանների՝ բույսերը, սնկերը և դրանց կիրառությունը կարող են զգալիորեն տարբերվել: Շատ վայրի բույսեր և սնկեր պատմական նշանակություն ունեն, սակայն տվյալ համայնքից դուրս մարդիկ այնքան էլ լավ տեղեկացված չեն դրանց մասին: Հայաստանի էթնոբուսաբանական պատմությունը պատշաճ և համապարփակ ձևով փաստագրելով՝ մենք հույս ունենք աշխատել տեղացիների, ինչպես նաև տեղաբնակ էթնոբուսաբանների հետ, հենվելով նրանց ունակությունների և գիտելիքների վրա՝ այդ տեղեկտվությունը գործածության մեջ դնելու և ոչ միայն հայերին, այլև աշխարհին այն փոխանցելու համար:

Այս ոլորտում իրազեկվածությունը բարձրացնելով՝ նախագիծը նպատակ ունի ոչ միայն գործածության մեջ դնել Հայաստանի ուտելի վայրի բույսերի վերաբերյալ ավանդական գիտելիքը և պահպանել այս բնական ռեսուրսները, այլև հետաքրքրություն առաջացնել՝ Հայաստան այցելելու համար, կայուն խթան հանդիսանալ էկոտուրիզմի համար, ինչպես նաև խթանել մարդկանց ակտիվ մասնակցությունը Հայաստանի ողջ տարածքով մեկ: Մեր նպատակն է ցուցադրել Հայաստանի գաստրոնոմիկ ժառանգությունը, մարդկանց կողմից ներկայացվող պատմությունները և Հայաստանի տարբեր շրջանների բնության գեղեցկությունը՝ հնարավորություն ընձեռելով մարդկանց ծանոթանալ աշխարհի այս մասին, դրանով իսկ խթանելով տուրիզմը:

Կայքում առկա տեղեկությունը կրթական նպատակներով հանրության օգտագործման համար է և մեջբերումներ անելիս հղումը «Հազարտերևուկ» նախագծին պարտադիր է, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և Հայկական բնապահպանական ցանցի համատեղ ծրագրին:

Տեղեկատվություն վայրի բույսերի և սնկերի մասին (բնական վիճակում աճող, չմշակված), որոնք հայ ժողովուրդն օգտագործել է պատմության ընթացքում և որոնք օգտագործվում են մինչ օրս, և բարձրացնում է դրա մասին տեղեկացվածությունը՝ կենդանի պահելու Հայաստանի ուտելի բույսերի ավանդական գիտելիքները և պահպանելու այդ բնական ռեսուրսները, զարգացնել հետաքրքրությունը Հայաստան այցելելու նկատմամբ, խրախուսել էկոտուրիզմը կայուն ձևով և խրախուսել ակտիվ մասնակցությունը երկրի ներսում:

«Հազարտերևուկ» նախագծի կայքը կազմված է չորս բաժնից՝ Վայրի բույսերի և սնկերի տվյալների բազա, Բաղադրատոմսեր, Կայուն բերքահավաք և Այլ աղբյուրներ:

Հայկական բնապահպանական ցանց