ՀԱՀ էկոտուրիզմը հայաստանում համաժողով 2019. պահպանվող տարածքների դերը Հայաստանի կայուն զբոսաշրջության զարգացման մեջ

Ծրագրի տևողությունը

30 օգոստոսի, 2019

Ծրագրի նկարագրությունը

Նպատակը. Խթանել Հայաստանի պահպանվող տարածքներում կայուն զբոսաշրջության վերաբերյալ քննարկում՝ մասնավորապես բացահայտելով կայուն զբոսաշրջության համար դրանց ներուժը և ուղիները:
Արդյունքը. Հայաստանում զբոսաշրջության կայուն զարգացման մեջ պահպանվող տարածքների դերի բացահայտմանն ու բարձրացմանն ուղղված Գործողությունների օրակարգ
Գիտաժողովի միջազգային բանախոսներն էին՝
● Ջոն Բրունո, «Էկոտուրիզմի միջազգային միության» գործադիր տնօրեն
● Թիագո Սուզա, «Բնության պահպանության միջազգային միության» պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողով, Զբոսաշրջության մասնագետների խումբ
● Քարոլ Րիչի, «EUROPARC» ֆեդերացիայի գործադիր տնօրեն
● Պաուլո Կաստրո, խորհրդի անդամ, EUROPARC ֆեդերացիա
Լիագումար նիստերին հաջորդել են պանելային քննարկումներ հայ փորձագետների և քաղաքականություն մշակողների կողմից: