Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարական գնահատում

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը (CRM) և ՀԱՀ Թրփանճեան քաղաքականության վերլուծության կենտրոնը (TCPA) համագործակցել են շվեդական Geological AB-ի հետ՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարական գնահատում իրականացնելու համար: Գնահատումը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ կառավարության հանձնարարությամբ: Թիմում ներգարված էին նաև AVAG Solutions-ը Հայաստանից, SLR Consulting-ը Միացյալ Թագավորությունից և օրենսդիր խորհրդատու Անա Էլիզաբեթ Բաստիդան Արգենտինայից:

Ռազմավարական գնահատման նպատակն էր աջակցել Հայաստանի կառավարությանը՝ բարելավելու սոցիալական և բնապահպանական հիմնական մարտահրավերների ընկալումը, ինչպես նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ուղղությունների ապագան: Գնահատումը դիտարկել է ինչպես Հայաստանում առկա պրակտիկան, այնպես էլ հանքարդյունաբերության ժառանգությունը:

Գնահատումը նախաձեռնվել է 2015 թվականի հոկտեմբերին, իսկ 2016 թվականի ապրիլին ներկայացվել է հաշվետվություն (զեկույցը հասանելի է այստեղ): Գնահատումն իրականացնելու համար ծրագրի թիմը վերանայում էր նախկինում արված հետազոտություններն ու ուսումնասիրությունները, ինչպես նաև հարցազրույցներ էր անցկացնում բազմաթիվ շահագրգիռ կողմերի, պրակտիկ մասնագետների և փորձագետների հետ: Բացի այդ, այցելություններ են իրականացվել Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի հանքավայրեր և համայնքներ: Ծրագրի վերջնական արդյունքները ներկայացվել են մի քանի շահագրգիռ խմբերի միջև քննարկման: