Հայաստանում անցումային աղբավայրերի ուղեցույց

Ծրագրի տևողությունը

Ապրիլ, 2020 – Հունվար, 2021

 

Ծրագրի նկարագրություն

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը` ՀՀ կառավարության հետ համատեղ, մեկնարկել է «Հայաստանում անցումային աղբավայրերի ուղեցույց» ծրագիրը, որը ֆինանսավորվել է ՀԱՀ-ի «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) կողմից:

Ծրագրի նպատակն էր նպաստել հետևյալ գործընթացներին՝
– շահագործվող աղբավայրերի կառավարման բարելավում
– նոր վերահսկվող աղբավայրերի համար նվազագույն չափանիշների մշակում, որոնք անհրաժեշտ կլինեն, երբ փակվեն առկա աղբավայրերը
– թափոնների կառավարման մասով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) սահմանված պարտավորությունների կատարում
– նույնականացնել երկրում թափոնների կառավարման կարողությունների բարելավմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների իրագործելիության հետագա ուսումնասիրություններ
– ապահովել համապատասխանություն սույն ծրագրի սահմաններում մշակված ուղեցույցների, թափոնների դասակարգման շրջանակների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից այս ծրագրի շրջանակներից դուրս մշակվելիք թափոնների կառավարման տեղական պլանավորման ուղեցույցների միջև։

Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը նպատակ ունի ԵՄ – Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) շրջանակներում հասնել ԵՄ օրենսդրական համապատասխանեցմանը, որն իր հերթին կնպաստի 2030 օրակարգի շրջանակներում կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) Հայաստանի հանձնառությունների կատարմանը:

Այս հետազոտությունն իրականացվել է Մանուկյան Սիմոն հետազոտությունների հիմնադրամի (MSRF) դրամաշնորհի աջակցությամբ` Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ: Հետազոտության մեջ արտահայտված կարծիքները պատկանում են միայն հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն մյուս կողմերից որեւէ մեկի պաշտոնական քաղաքականությունը կամ դիրքորոշումը:   

 

Ներբեռնել Հայաստանում անցումային աղբավայրերի ուղեցույցը

 

Հարություն Ալպետյան՝ գլխավոր հետազոտող
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էլ. հասցե՝ alpetyan[at]aua.am, ace[at]aua.am
Հեռախոս՝ +374 60 612 693

  1. Միջազգային փորձի ուսումնասիրություն (աղբավայրերի կառավարման վերաբերյալ)
  2. ՀՀ օրենսդրական դաշտի գնահատում (աղբավայրերի կառավարման վերաբերյալ)
  3. Բազմաշահառու խմբերի ներգրավում
  4. Հայաստանում անցումային աղբավայրերի ուղեցույցի մշակում։

ՀԱՀ «Մանուկյան Սիմոն» հիմնադրամ