Հայաստանում Կանաչ Լաբորատորիա 2019

Ծրագրի տևողությունը

16-17 նոյեմբերի, 2019

 

Ծրագրի նկարագրությունը

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի Երևանյան գրասենյակի հետ համատեղ 2019 թվականի նոյեմբերի 16-17-ին անցկացրեց երկօրյա Կանաչ լաբարատորիա 2019 սեմինար-դասընթաց: Կանաչ օրակարգը գլխավորող երիտասարդները:

Լաբորատորիայի նպատակն էր ստեղծել ինտերակտիվ և միջդիսցիպլինար հարթակ, որտեղ կառուցողական քննարկումների միջոցով հնարավոր կլիներ վեր հանել երիտասարդներին հուզող «կանաչ» թեմաները (բնապահպանություն, վերականգնվող էներգետիկա, աղբի վերամշակում, դեմոկրատական կառավարում, գենդերային թեմաներ, տեխնոլոգիաներ և բնապահպանություն, սնունդ և շրջակա միջավայր, և այլն), դրանց հանրայնացնելու մեխանիզմները և գործիքները։ Ավելին, Կանաչ Լաբորատորիան միտված էր համախմբելու մարզաբնակ ակտիվ երիտասարդների՝ ստեղծելու սերտ համագործակցություն այն մարդկանց միջև, ովքեր մտահոգված են տեղական/համայնքային սոցիալ-տնտեսական խնդիրներով և պատրաստ են կայուն ու երկարաժամկետ լուծումներ մշակել այդ խնդիրները քայլ առ քայլ լուծելու համար։

Լաբորատորիան համախմբել է երեսուն երիտասարդ առաջնորդների Հայաստանի մարզերից և Երևանից՝ քննարկելու իրենց համայնքներում բնապահպանական հիմնական մտահոգությունները և սերտ համագործակցություն կառուցելու այն անհատների միջև, ովքեր պատրաստ են այս խնդիրների կայուն և երկարաժամկետ լուծումներ մշակել:

Կանաչ լաբորատորիան 2-օրյա միջոցառումը բաղկացած էր 2 հեշտացված թեմաներով քննարկումներից և թրեյնինգներից, սեմինարից և ուղեղային գրոհից:

 

Օրակարգը

Օր 1 – Նոյեմբերի 16, 2019

9:30 – 10:00 Գրանցում

10:00 – 10:15 Ողջույնի խոսքեր

Ալեն Ամիրխանյան, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն

Սթեֆան Մեյստր, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Թբիլիսիի գրասենյակի ղեկավար, Հարավային Կովկասի տարածաշրջան

Էվիյա Հովհաննիսյան, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի Երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող

Մասնակիցները ներկայանում են՝ նշելով անունը, համայնքը և կարճ՝ թե ինչ են սիրում իրենց համայնքում

Երիտասարդների դերը «փոփոխության օրակարգ»-ի առաջնորդման մեջ (ներառյալ 10 րոպե հարց ու պատասխան)

Լենա Նազարյան, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Համայնքների զարգացում` առկա ռեսուրսների և շահառու կողմերի ներգրավմամբ (ներառյալ 10 րոպե հարց ու պատասխան)

Ռոբերտ Ղուկասյան, ՀՀ Վարչապետի խորհրդական համայնքների զարգացման գծով

11:30 – 12:00 Ընդմիջում

12:00 – 13:15 Ծանոթացում (ice-breaking session): Մասնակիցներն ավելի մանրամասն ներկայացնում են գաղափարներ իրենց համայքնի զարգացման համար, և այն թե իրենց կարծիքով ի՞նչն է կազմում «կանաչ» օրակարգի մաս:

13:15 – 14:00 Ճաշի ընդմիջում

14:00 – 14:45 Քննարկում 1. Մարդու հոգեբանությունը և շրջակա միջավայրը (ներբեռնել այստեղ)

14:45 – 15:30 Քննարկում 2. Սնունդը և շրջակա միջավայրը

Վարողներ՝ Վահրամ Էլագոզ, Անի Հարությունյան

15:30 – 16:15 Քննարկում 3. Թափոններ և շրջակա միջավայրը

Վարողներ՝ Հարություն Ալպետյան (ներբեռնել այստեղ),Հռիփսիմե Մկրտչյան

16:15 – 16:30 Ընդմիջում

16:30 – 17:15 Քննարկում 4. Էներգիան և շրջակա միջավայրը

Վարողներ՝ Նորայր Բենօհանյան (ներբեռնել այստեղ), Նժդեհ Անդրիազյան

17:15 – 18:00 Քննարկում 5. Ինչպե՞ս են փոխվում համայնքները: Ինչպե՞ս է փոխվում մարդու վարքագիծը: Ինչպե՞ս կիրականացնեք Ձեր գաղափարները:

Վարողներ՝ Հարություն Ալպետյան, Հռիփսիմե Մկրտչյան

18:00 – 18:10 Առաջին օրվա ամփոփում

18:20 – 20:45 Ընթրիք/թիմային շփում/ծանոթացում

20:45 Վերադարձ տուն/հյուրանոց

Օր 2 – նոյեմբերի 17, 2019

9:00 – 11:00 Առաջադրանք 1. «Կանաչ օրակարգ»-ին ուղղված գաղափարներ մասնակիցների կողմից Գաղափարների վերանայում, հղկում, դրանց իրականացման գործողությունների սահմանում: Խրախուսվում է կառուցողական-քննադատական մոտեցումը:

Վերանայում և խորհրդատվություն տարբեր ոլորտների փորձագետների կողմից (զուգահեռ հյուրասիրություն)

Քննարկում 6. Հասարակության մասնակցությամբ «հանրային օրակարգ»-ի մշակում. առավելություններ և թերություններ Վարող՝ Արթուր Գրիգորյան

12:00 – 15:00 Առաջադրանք 2. Ինչպե՞ս կարող են Ձեր կողմից ներկայացված զարգացման գաղափարները նպաստել ավելի ընդգրկուն «կանաչ օրակարգ»-ի ձևավորմանը. միասնական կամ մի քանի ուղղությամբ «կանաչ օրակարգ»-երի մշակում:

«Կանաչ օրակարգ»-երի մշակում

Խրախուսվում է կառուցողական-քննադատական մոտեցումը:

Աշխատանքային լանչ

15:00 – 15:30 Միջոցառման գնահատում մասնակիցների կողմից

15:30 – 16:30 «Կանաչ օրակարգ»-երի ամփոփում, միջոցառման ամփոփում

16:30 Վերադարձ տուն

Երկու թեմատիկ քննարկում և թրեյնինգներ՝ սեմինար և ուղեղային գրոհ

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի Երևանյան գրասենյակ