Հայաստանում վայրի բույսերի հավաքի կարգավորում

Ծրագրի տևողությունը

1 փետրվարի – հոկտեմբերի 31, 2020

 

Ծրագրի նկարագրությունը

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանության դրամաշնորհի շրջանակներում աջակցելու է ՀՀ կառավարության կարողությունների զարգացմանը՝ վայրի բույսերի կարգավորված հավաքի կառավարման հարցում: Վերոնշյալ ծրագիրը կենսաբազմազանության խթանման, վտանգված վայրի բնության պահպանման, ֆլորայի և ֆաունայի ապօրինի առևտրի դեմ պայքարի աջակցության մի մասն է, որը Հայաստանին տրամադրում է ԱՄՆ դեսպանությունը: Ծրագիրն իրականացնելու համար ՀԱՀ Յակոբեան կենտրոնը կհամագործակցի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ։

Ծրագրի նպատակները

– Բացահայտել և ներգրավել վայրի բույսերի հավաքի և մոնիտրոինգի գործընթացում ներգրավված պետական և ոչ պետական հիմնական շահագրգիռ կողմերին:
– Մշակել ՀՀ կառավարության գործողությունների օրակարգ՝ վայրի բույսերի հավաքն ավելի լավ կառավարելու և դրանց կայունությունն ապահովելու համար:
– Բարձրացնել տնտեսական անհրաժեշտությունները և բնապահպանական խնդիրները հավասարակշռելու մասին իրազեկվածությունը և ըմբռնումը:

Վահրամ Էլագյոզ՝ ծրագրի ղեկավար և հետազոտող

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն

Հեղինե Գրիգորյան՝ հետազոտող

Ծրագրի գործողությունները և վերջնարդյունքները

1. Շահառուների ցանկի կազմում (բացահայտել պետական, մարզային և տեղական կառավարման, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մասնավոր հատվածի շահառուներին):
2. Առցանց հարթակ՝ վայրի բույսերի հավաքի և մոնիթորինգի վերաբերյալ ռեսուրսներով
Հարթակը ներառում է վայրի բույսերի հգավաքի և մոնիտորինգի վերաբերյալ քաղաքականության և հետազոտական ռեսուրսներ: Հարթակում ներառված բաժիններն են՝ օրենսդրական և քաղաքականության վերաբերյալ փաստաթղթեր, ուսումնասիրություններ, շահառուների ցանկ
3. Հայաստանի հանրապետության օրենսդրական դաշտի և ինստիտուցիոնալ շրջանակի ուսումնասիրություն
4. Հայաստանում վայրի բույսերի հավաքի և կառավարման վերաբերյալ առկա հետազոտությունների և փորձի ուսումնասիրություն
5. Վայրի բույսերի հավաքի, դրա կանոնակարգման ու կառավարման վերաբերյալ աշխատաժողովի անցկացում բազմաշահառու խմբերի հետ (հաշվի առնելով ներկայիս Կովիդ-19 համավարակը, աշխատաժողովի կանցկացվի առցանց: Անցկացվում է նաև առցանց հարցում, որը հնարավարություն կտա ստանալ շահառուների կարծիքը): Աշխատաժողովին մասնակցելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ace(at)aua.am էլ. հասցեով:
6. Գործողությունների օրակարգի մշակում՝ ուղղված Հայաստանում վայրի բույսերի հավաքի կարգավորմանը և կառավարման բարելավմանը (համայնքների ակտիվ մասնակցությամբ):
Հիմնվելով Oրենսդրական դաշտի և ինստիտուցիոնալ շրջանակի, առկա գրականության և հետազոտությունների ուսումնասիրության, ինչպես նաև շահառուների  դիտարկումների վրա, այդ գործողության նպատակն է.
– Զարգացնել կառավարության կարողությունները (օր.՝ մոնիտորինգ, վճարների հավաքագրում, լիցենզավորում, տվյալների հավաքագրում, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացում, համայնքների հետ կապեր և այլն)
– Բարելավել օրենսդրությունը
– Խրախուսել համայնքի ավելի մեծ ներգրավվածությունը
– Խրախուսել մասնավոր հատվածի համագործակցությունը
– Բարելավել Հայաստանում վայրի բույսերի հավաքի կարգավորումը և կառավարումը