Հայ-գերմանական ցանց՝ էկոհամակարգերի ծառայությունների բարելավման նպատակով ԱՏՀ հանրային մասնակցության խթանում՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման ապահովման միջոց

Ծրագրի տևողությունը

2018-2021

 

Ծրագրի նկարագրությունը

2018 թվականից սկսած Հոհենհայմի համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համագործակցում են «DAAD» Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ֆինանսավորմամբ իրականացվող 4-ամյա ակադեմիական փոխանակման ծրագրի շրջանակում: Ծրագրի լիարժեք անվանումն է «Հայ-գերմանական ցանց՝ էկոհամակարգերի ծառայությունների բարելավման նպատակով ԱՏՀ հանրային մասնակցության խթանում՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման ապահովման միջոց»: Նախագծին անդրադառնալու համար նպատակահարմարորեն օգտագործվում է GAtES հապավումը։

Միջազգային մակարդակով էկոհամակարգերի ծառայությունների բարելավման նպատակով ԱՏՀ հանրային մասնակցության խթանումը (PPGIS) դարձել է հատկապես պահանջված, քանի որ թույլ է տալիս էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ ստացած տեղեկատվությունը ինտեգրել կենսաֆիզիկական տվյալների հետ (օրինակ՝ կենսաբազմազանության, էրոզիայի պրոցեսների մասին) և փորձի վրա հիմնված կառավարման ծրագրերում: Ծրագիրը ՀԱՀ-ի դասախոսներին և հետազոտողներին հնարավորություն է ընձեռում էկոհամակարգերի ծառայությունների և PPGIS-ի վրա հիմնված մեթոդների վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերել և թե ինչպես կարելի է դրանք օգտագործել կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման համար: Էկոհամակարգերի ծառայությունների և PPGIS մոտեցումների մասին գիտելիքները ՀԱՀ-ի դասախոսական կազմին հնարավորություն կտան դրանք ներդնել բնապահպանական գիտություններում ոչ հիմնական մասնագիտացում ստանալու համար նախատեսված առարկաներում: ՀԱՀ-ի հետազոտողները կզարգացնեն նաև PPGIS-ի վրա հիմնված մոտեցումների և հասկացությունների քննադատական գնահատումը, ինչպես նաև դրանք հետազոտական ծրագրերում կիրառելու ունակությունը: էկոհամակարգային ծառայությունների հասկացությունը հետխորհրդային համատեքստում կիրառելով Հոհենհայմի համալսարանի դասախոսական կազմը և ուսանողները ձեռք կբերեն միջազգային համագործակցության փորձ և կմշակեն ռազմավարություն անտառների ու արոտավայրերի կենսաբազմազանության պահպանման համար: