Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության երկխոսություն, տեղեկատվական պորտալ և երիտասարդների ներգրավվածության խթանում

Ծրագրի տևողությունը

Հունիս, 2020-Մարտ, 2021

Ֆինանսավորող գործակալություն

Ծրագիրը ֆինանսավորվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից։

Ծրագրի նկարագրությունը

Ծրագիրը հիմնվելու է նախկինում իրականացված «ITAMSPE՛» ծրագրի արդյունքների վրա` հետագայում ամրապնդելով հիմնական շահագրգիռ կողմերի իրազեկությունը ԱՃԹՆ գործընթացի և պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնելու և կառավարելու է հանքարդյունաբերության վերաբերյալ քաղաքական երկխոսության գործընթացը, ներգրավվելով երիտասարդներին հանքարդյունաբերության մոնիտորինգի և ԱՃԹՆ ստանդարտի գործընթացում՝ ստեղծելով ռեսուրսների հարթակ Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ առկա բոլոր տեղեկություններով:

Ծրագրի մասին

2017թ-ին Հայաստանի՝ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) միանալը, կառուցողական քայլ էր ոլորտում հաշվետվողականություն և թափանցիկություն մտցնելու և հուսալի տեղեկատվությունը հասարակությանը հասանելի դարձնելու գործում: Այնուամենայնիվ, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերության հարցը դեռևս խիստ վիճահարույց է Հայաստանում և չունի հանքարդյունաբերության ոլորտի հիմնական սոցիալական և բնապահպանական մարտահրավերների և հնարավորությունների պատշաճ ընկալում, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման ընդհանուր ռազմավարություն, որը համահունչ կլինի միջազգային լավ փորձի հետ և կնպաստի կայուն զարգացմանը:

ԱՃԹն-ի արդյունավետ իրականացումը և կառավարության, բիզնեսի և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության խթանումը կարելի է ձեռք բերել հանքարդյունաբերության վերաբերյալ բազմաշահառու կողմերի միջև քաղաքականության երկխոսության նախաձեռնությամբ: Քաղաքականության երկխոսության գործընթացը կապ կստեղծի համայնքների խմբերի, ՀԿ-ների, արդյունաբերության և պետական մարմինների միջև և նպատակաուղղված կլինի շահագրգիռ կողմերի պարտավորությունների բացահայտմանը, քաղաքականության բարեփոխումների գործընթացում տեղական խմբերի ներգրավմանը՝ ինստիտուցիոնալ և կառավարման համատեքստի պարզաբանմանը: Այն՝ ա) կապահովի ընդհանուր տեղեկացվածություն Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրների, ապագայի հնարավորությունների և առկա իրավիճակի սահմանափակումների և հնարավորությունների վերաբերյալ։ բ) բանավեճեր գործողությունների տարբեր հնարավոր ուղիների շուրջ` Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերություն ունենալու ընդհանուր նպատակ հետապնդելու համար։ գ) որոշում կայացնել ռազմավարության/գործողությունների ծրագրի վերաբերյալ, որը կներառի անհատ սուբյեկտների և բազմաշահառու կողմերի պարտավորությւոնները:

Ավելին, ներկայումս Հայաստանում չկա ընդհանուր հարթակ, որը կտրամադրի համապարփակ տեղեկատվություն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ: Հետևաբար, ծրագիրը կստեղծի հանքարդյունաբերության տեղեկատվության հարթակ, որը կներառի Հայաստանում ոլորտի վերաբերյալ աշխարհատարածական, տնտեսական, բնապահպանական և ժողովրդագրական տվյալներ։ Այն հնարավորություն կտա քաղաքականություն մշակողներին, հետազոտություն իրականացնող ընկերություններին, գիտնականներին, հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին հասանելիություն ունենալ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ տվյալներին, զեկույցներին, քարտեզներին և գիտական տեղեկատվությանը։

Ի լրումն, գիտակցելով երիտասարդության և քաղաքացիական հասարակության բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավման անհրաժեշտությանը, ծրագիրը կշարունակի ընդլայնել իր՝ երիտասարդության և քաղաքացիական հասարակության/համայնքների ներգրավման գործողությունները արդյունահանող ոլորտի կառավարման և մոնիտորինգի հարցերում: Ծագիրն ուղղված է ոչ միայն երիտասարդ սերնդի կողմից տեղական մակարդակում ԱՃԹՆ գործընթացի վերաբերյալ պատասխանատվության և իրազեկության բարձրացմանը, այլ նաև երիտասարդների կողմից ԱՃԹՆ հաշվետվություններից տվյալների առավելագույն օգտագործման ապահովմանը` այդպիսով նպաստելով հետագա թափանցիկության և հաշվետվողականության ընդլայնմանը, միաժամանակ զարգացնելով երիտասարդության վերլուծական/մոնիտորինգի հմտությունները:

Հայաստանում ԱՃԹՆ-ի արդյունավետ իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է շարունակել նպաստել ԱՃԹՆ գործընթացի վերաբերյալ հիմնական շահագրգիռ կողմերի իրազեկվացությանը: Այս միտումով՝ ծրագիրը կշարունակի ընդլայնել ԱՃԹՆ, բազմաշահառու խմբերի անդամների, ՔՀԿ-ի և երիտասարդների՝ գործընթացին ներգրավվելու կարողությունները համապատասխան ԱՃԹՆ սկզբունքներին և պահանջներին, գործունեության ստանդարտներին, ինչպես նաև համայնքների և քաղաքացիական հասարակության կողմից վերահսկողության հնարավորություններին։

Նպատակային/թիրախային շահառու խմբերը`

Հետաքրքրված ՔՀԿ-ներ,
Տեղական ակտիվ խմբեր, երիտասարդներ, ակտիվիստներ,
Համայնքի անդամներ,
Իշխանություններ և քաղաքականություն մշակողներ,
ԱՃԹՆ, բազմաշահառու խմբերի անդամներ,
Ուսանողները,
Ընդհանուր հասարակություն:

Ծրագրի նպատակները

Ծրագիրը միտում ունի՝

-Հանքարդյունաբերության վերաբերյալ քաղաքական երկխոսության գործընթացի նախաձեռնում, որի միջոցով բոլոր շահագրգիռ կողմերը կկարողանան բարձրաձայնել իրենց տեսակետներն ու մտահոգությունները, ինչը կապահովի շահագրգիռ կողմերի և պատասխանատու հանքարդյունաբերությանն առնչվող թեմաների բազմազանությունն ու ներառականությունը։

– Ապահովել Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ հանքարդյունաբերության տեղեկատվական հարթակի ստեղծման միջոցով, որը կներառի ոլորտի վերաբերյալ տնտեսական և աշխարհատարածական տվյալներ:

– Շարունակել հզորացնել երիտասարդության և համայնքների ներուժը, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան ոլորտի բնապահպանական և սոցիալական խնդիրները. ընդլայնել նրանց գիտելիքներն ու կարողությունները ԱՃԹՆ սկզբունքների, ստանդարտների և, ընդհանուր առմամբ, հանքարդյունաբերության/պատասխանատու հանքարդյունաբերության մոնիտորինգի վերաբերյալ, որպեսզի ընդլայնվի նրանց ներգրավվածությունը բնական ռեսուրսների կառավարման գործում:

Ակնկալվող արդյունքները կներառեն`

– Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ քաղաքականության որոշումների բաց քննարկում, բազմաշահառու խմբերի կողմից, որի նպատակն է միջազգային փորձի օգտագործմամբ նախաձեռնել բարելավումներ՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի կառավարման ոլորտում։ Դա կօգնի նաև ստեղծել համակարգող ուղիներ ՔՀԿ-ների, ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ՔՀԿ-ների միջև տարածաշրջանային/գլոբալ մակարդակում: Դա կօգնի նաև ստեղծել համակարգող ուղիներ ՔՀԿ-ների, ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ՔՀԿ-ների միջև տարածաշրջանային/գլոբալ մակարդակում:

– Հանքարդյունաբերության վերաբերյալ տեղեկատվական առցանց հարթակ և, որպես արդյունք, բարելավված հասանելիություն՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ առկա տվյալներին,

– Երիտասարդության, ՔՀԿ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների ընդլայնում՝ ԱՃԹՆ գործընթացներին և պատասխանատու հանքարդյունաբերության խնդիրներին ակտիվորեն մասնակցելու համար։

Ծրագրի բաղադրիչները՝

Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության երկխոսության գործընթաց,
Հանքարդյունաբերության տեղեկատվական հարթակ և,
Երիտասարդների ներգրավվածության խթանում