Մարդ-վայրի բնություն հակամարտությունները Հայաստանում. ելակետային ուսումնասիրություն

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը, Մեծ Բրիտանիայում գործող Ֆաունա և Ֆլորա Ինթերնեյշնլի (FFI) հետ համատեղ, սկսել է մարդ-վայրի բնության հակամարտությունները և դրանց մեղմացման մոտեցումներն ավելի լավ հասկանալու նպատակով ելակետային ուսումնասիրություն:

Անասնաբուծության և այլ սննդամթերքի առատությունը, զուգորդված վայրի բնության կենսամիջավայրերին հարևանությամբ, գյուղերում վտանգ են դառնում այնպիսի կենդանիները, ինչպիսիք են գայլերը և արջերը: Հաճախ սպառնալիքը ֆիզիկապես ոչ թե մարդկանց, այլ նրանց տնտեսական ակտիվների դեմ է: Գայլերը սպանում են ոչխարներին, կովերին և թռչուններին, իսկ արջերը վնասում են պտղատու ծառերը, ոչնչացնում մեղվափեթակները և սպառում մեղրի պաշարները։ Ժամանակի ընթացքում դրանք կարող են մեծ տնտեսական վնաս պատճառել գյուղերին, որոնք առանց այդ էլ գոյատևում են սուղ միջոցներով:

Բայց մինչ գյուղերը տնտեսական մեծ վնաս կկրեն, գյուղացիները սովորաբար փորձում են սպանել գայլերին կամ արջերին՝ հարված հասցնելով առանց այն էլ քայքայված էկոհամակարգին: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2012 թվականի ընդամենը երեք ամիսում սպանվել է 170 գայլ։

Ֆաունա և Ֆլորա Ինթերնեյշնլը (FFI) երկար տարիներ ներգրավված է եղել մարդ-վայրի բնության հակամարտությունների մեղմացման ծրագրերում՝ լայնորեն աշխատելով Հարավարևելյան Ասիայում, Արևելյան Եվրոպայում և վերջին շրջանում՝ Վրաստանի Հանրապետությունում: Ծրագրի միջոցով, որը համատեղում է անմիջական միջամտությունը, իրազեկության բարձրացումը և շուկայի վրա հիմնված նորարարությունը, Ֆաունա և Ֆլորա Ինթերնեյշնլի նախաձեռնությունը նկատել է բարելավում գայլերի նկատմամբ անասնաբուծական ֆերմերների վերաբերմունքի մեջ:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետազոտողները, ՀԱՀ ուսանողները ՀԱՀ Յակոբեան կենտրոնի գլխավոր գիտնական պարոն Կարեն Աղաբաբյանի գլխավորությամբ ուսումնասիրել են Հայաստանի ինը գյուղական համայնքներ, վայրի բնության ապրելու պայմանները:

Ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ, ուսանողներին ոչ միայն հնարավորություն կտա ձեռք բերել գործնական փորձ այս ոլորտում, այլև կնպաստի կենսաբազմազանության պահպանման լուծումներ գտնելուն՝ միաժամանակ ապահովելով գյուղական համայնքների տնտեսական բարեկեցությունը: