Մրցույթ՝ «Թռչունները իմ բակում», ձմեռ-գարնանային ժամանակահատվածում

Ծրագրի տևողությունը

2003-X

 

Ծրագրի նկարագրությունը

2003թ. դեկտեմբերին «Հայաստանի թռչուններ» նախագիծը Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու «Անի» էկոակումբի հետ համատեղ սկսեց ձմեռային մրցույթը «Իմ թռչունների կերակրման…» թեմայով, որի շրջանակներում Գյումրու տարբեր դպրոցների երեխաներ կերակրելու համար նախատեսված ամաներ/սարքեի պատրաստեցին և տեղադրեցին բակերում և այգիներում: Հետո ձմռանը նկարեցին թռչունների նկարներ, պատմություններ գրեցին թռչունների մասին և ուղարկեցին մեզ իրենց պատրաստած աշխատանքների լուսանկարների հետ միասին։ Դրանցից ընտրվել են լավագույն նկարներն ու պատմվածքները, իսկ մրցույթի հաղթողները ստացան մրցանակներ (հեռադիտակ, թռչունների մասին գրքեր և այլն): Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին Թռչունների միջազգային օրը, որը տեղի ունեցավ 2004 թվականի ապրիլի Գյումրու Կենտրոնական այգում: Միջոցառմանը միացան ավելի քան 200 երեխաներ իրենց ծնողների և ընկերների հետ միասին՝ հաջորդ տարի մրցույթի սահմանները տարածելու նպատակով և ընդգրկելու նաև Երևանը, Վանաձորը, Ստեփանավանը և Գյումրին։ Մրցույթի շրջանակներում սերտորեն համագործակցել են գործընկերների հետ, ովքեր օգնել են մրցույթի կազմակերպման գործում՝ Գյումրիի «Անի» էկոակումբը, Վանաձորի «Երակ» ՀԿ-ն և Ստեփանավանի LTEIC ՀԿ-ն: Մրցույթում ներառվել է նաև նոր՝ «Լավագույն դիտարկում» անվանակարգը։ Այս ընթացքում ավելի քան 2000 մարդ միացավ մրցույթին, և Թռչունների միջազգային օրվա տոնակատարությունը անցկացվեց բոլոր չորս քաղաքներում: Մրցույթի մասնակիցներից մեկը պատրաստել էր բացառիկ սնուցող սարք և ստացավ պաշտոնական պետական արտոնագիր 15 տարով: 2006 թվականից մինչև 2007 թվականը ծրագրում ներգրավվել են նաև բնապահպանական ուղղվածություն ունեցող Խաղաղության կորպուսի կամավորները: Նրանք «Իմ բակի թռչուները» մրցույթի ներկայացուցիչներն էին, յուրաքանչյուրն իր գյուղում կամ քաղաքում։ 2006թվականից սկսած ծրագրում ներգրավվել են ավելի քան 48 կամավորներ Հայաստանի տարբեր վայրերից:

2008-2009 թթ.-ից մենք սկսել ենք համագործակցել տարբեր մարզերի պետական կառույցների և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ, հետևաբար ներգրավել ենք ավելի շատ երեխաների, քանի որ նրանք աջակցում էին տեղեկատվության տարածմանը:

Ելնելով մեր ունեցած փորձից՝ կարող ենք ասել, որ իսկապես հաճույք է մասնակցել նման միջոցառումներին, որին ներգրավված են երեխաները իրենց ծնողների հետ, որն ավելի կարևոր է որպես ծնողների անուղղակի կրթության մաս:

– Սերտ համագործակցություն հաստատել նոր գործընկերների հետ
– Հայտատարել մրցութային երեք անվանակարգ՝
«Լավագույն պատմություն»
«Լավագույն նկարը»
«Լավագույն լուսանկարը»
– Հնարավորության դեպքում շատ դպրոցներում մրցույթի մասին տեղեկատվություն տարածել
– Իրենց աշխատանքի փաթեթը հանձնել ժամանակին