Սննդային շղթան դպրոցի բակերում

Ծրագրի տևողությունը

2015-2016

 

Ծրագրի նկարագրությունը

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնն ավարտեցին «Սննդային շղթան դպրոցների բակերում» ծրագրի շուրջ իրենց համագործակցության առաջին տարին։ Ծրագիրը, որը հայերեն թարգմանվում է որպես «Սննդային շղթա դպրոցների բակերում», փորձնական իրականացվել է Երևանի 2 դպրոցներում՝ սկսած 2015 թվականի նոյեմբերից։ Երկու դպրոցներում էլ տեղի են ունեցել ծրագրի ավարտական հանդիսություններ․ Երևանի № 87 միջնակարգ դպրոցում այն տեղի ունեցավ 2016թ-ի մայիսի 12-ին, իսկ Ստեփան Զորյանի անվան № 56 տարրական դպրոցում ավարտական միջոցառումն իրականացվեց մայիսի 13-ին։

Ծրագիրը ընդգրկում էր 8-12 դասարանի 43 աշակերտների։ Ծրագրի ընթացքում աշակերտներն իրենց դպրոցներում իրականացրին կոմպոստավորման աշխատանքներ։ Կոմպոստավորումն այն գործընթացն է, որի ժամանակ կարմիր որդերը սննդի թափոններից ստեղծում են սննդապես հարուստ օրգանական մնացուկներ։ Միջոցառման ժամանակ այս պարարտանյութն օգտագործվել օրգանական այգեգործության մեջ։ Ծրագրի նպատակն էր այս ճանապարհով ցուցադրել սննդային շղթան։ Աշակերտների խմբերը հանդիպել են դասերից հետո շաբաթական երկու անգամ (30-45 րոպե տևողությամբ)՝ քննարկելու, հետևելու և փոփոխություններ կատարելու կոմպոստավորման արկղերում։

2016 թվականի մայիս ամսվա սկզբին աշակերտներն օգտագործեցին որդերի օգնությամբ ստացված պարարտանյութը ելակի և լոլիկի սածիլներ տնկելու ժամանակ։ Ավարտական հանդիսության ժամանակ աշակերտներն այս սածիլները տեղափոխեցին և տնկեցին դպրոցների բակերում։ Միևնույն ժամանակ աղցաններ պատրաստեցին օրգանական սննդից, իսկ սննդային թափոններով կերակրեցին որդերին։ Այսպիսով միջոցառման ժամանակ աշակերտները ցուցադրեցին սննդային ամբողջական շղթան։

Սա գործնական կրթական գործիք էր, որը լրացնում է դպրոցների հետ իրականացվող «Շրջակա միջավայրը և ես» ծրագիրը։ Աշակերտները խնամքով պահպանեցին որդերին և ընթացքում սովորեցին կենսահամակարգերի մասին և նաև այն մասին, թե ինչպես են բնական ռեսուրսները մի ձևից վերածվում մյուսի:

Ծրագիրը նախատեսված է որպես գործնական ուսուցման միջոց: Աշակերտները դարձան առաջնորդներ իրենց խմբերում: Կերակրման ընթացքում այլ դասարաններից շատ աշակերտներ եկան գործընթացը դիտելու, իսկ արդեն սովորած աշակերտներն իրենց հյուրերին ցույց տվեցին ողջ գործընթացը: Ծրագրի շրջանակներում ուսանողները ծանոթացան որդերի վերարտադրողական համակարգի և նրանց բարեկեցության պայմաններին:

During the project students did vermicomposting in their schools. Vermicomposting is the process, in which red worms create organic nutrient-rich castings using food waste. During the event this fertilizer was used in organic gardening. This way project aimed to demonstrate a nutrient cycle. The groups met 30-45 minutes after school twice a week to monitor, discuss, and make adjustments to the vermicomposting bins.

Yerevan Municipality (partner)

Funded by the AUA Acopian Center for the Environment