ՀԱՀ Եռանկյունաձև այգու շահառուների ներգրավում

Երևանի քաղաքապետարանի համաձայնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)/Արտասահմանում ամերիկյան դպրոցների և հիվանդանոցների գրասենյակի (ASHA) ֆինանսական աջակցությամբ ՀԱՀ-ը նախատեսում է վերակենդանացնել Եռանկյունաձև այգին՝ դարձնելով կանաչ, բաց և կայուն հանրային տարածք բոլոր տարիքի մարդկանց համար հանգստանալու, խաղալու և սովորելու նպատակով: Ներկայիս այգին ինտենսիվորեն օգտագործվում է թաղամասի բնակիչների և ՀԱՀ ուսանողների կողմից, սակայն զուրկ է այգու սպասարկումից, չունի այգիներին համապատասխան որակ և միջավայր: 2020 թվականին ՀԱՀ ուսանողների կողմից իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն, որի միջոցով հավաքվել և վերլուծվել են բնակիչների ցանկություններն ու գաղափարները «Շահագրգիռ կողմերի ներգրավման գործընթացի» միջոցով: Այս հետազոտության արդյունքները ելակետ են ծառայել Եռանկյունաձև այգու հայեցակարգի նախագծման համար: Հավելյալ տեղեկատվության համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ.

https://park.aua.am/