BSBEEP՝ Սևծովյան ավազանի երկրների շենքերում էներգաարդյունավետության ծրագիր

Ծրագրի տևողությունը

2013-2015

 

Ծրագրի նկարագրությունը

Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը Սևծովյան «Սև ծովի ավազավ 2007-2013» գործառնական ծրագրի համատեղ իրականցվող Սև ծովի շենքերի էներգաարդյունավետության ծրագրի գործընկեր է:

Ծրագրի նպատակն է աջակցել անդրսահմանային գործընկերությանը տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով՝ հիմնված համակցված ռեսուրսների վրա՝ ստեղծելու վարչական ներուժ տեղական զարգացման քաղաքականության նախագծման և իրականացման համար: Ծրագիրը կենտրոնացած է գիտելիքի և փորձի փոխանակման ցանցի ստեղծման վրա՝ ուղղված շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը: Ցանցը ներգրավելու է կազմակերպությունների լայն շրջանակ, ինչպիսիք են տեղական և տարածաշրջանային իշխանությունները, համալսարանները և հետազոտական կենտրոնները և ՀԿ-ները, որոնք կօգնեն խթանել շենքերի էներգաարդյունավետությունը տեղական և տարածաշրջանային մակարդակներում: Միևնույն ժամանակ, այն կենտրոնանալու է իրազեկության բարձրացման և մասնավոր հատվածի մոբիլիզացման և միջոցների ներգրավման վրա՝ ապագա նախաձեռնություններին աջակցելու համար:

«Սև ծովի ավազավ 2007-2013»