Բիզնես՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համար

Ծրագրի տևողությունը
Փետրվար,2020 – 2024

 

Ծրագրի նկարագրությունը
Այս նախաձեռնությամբ մենք խրախուսում ենք հայ գործարար համայնքին միանալ ջանքերին՝ ստեղծելու հետսպառողական թափոնների կառավարման թափանցիկ, արդյունավետ և կայուն համակարգ՝ մինչև 2023թ. Այս հանձնառությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մաս է, որը ստորագրվել է ԵՄ-ի և Հայաստանի միջև 2017թ.

Թեև Բնապահպանական վճարները նպատակ ունեն մեղմել շրջակա միջավայրին հասցված վնասները, Արտադրողների ընդլայնված պատասխանատվության համակարգը ապահովում է հետսպառողական հատուկ թափոնների (անվադողեր, մարտկոցներ, փաթեթավորում և այլն) պատշաճ մշակումը, որոնք արտադրողները կամ ներմուծողները բերել են շուկա։

Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մոդելները տարբեր են երկրից երկիր, և Հայաստանը դեռ պետք է մշակի և փոխառի լավագույն աշխատանքային մոդելը, որը կբավարարի իր բնապահպանական և տնտեսական կարիքները: Համաշխարհային պրակտիկան/փորձը ցույց է տալիս, որ որքան վաղ փուլում ձեռնարկությունները ներգրավվեն ռազմավարության մշակման գործընթացում, այնքան ավելի լավ մոդել է երկիրը փոխառում։ Մինչ ՀՀ կառավարությունը պարտավոր է ստեղծել անհրաժեշտ օրենսդրական դաշտ, մասնավոր հատվածի դերն այս գործընթացին աջակցելն է հետևյալ կերպ.

Կառավարության հետ երկխոսության մեջ մտնել և հետևել քաղաքականության մշակմանը,
Համաֆինանսավորել Հայաստանում Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության (EPR) ներդրման տարբեր սցենարների հետազոտություն/ուսումնասիրությունը և համապատասխան մոդելի մշակումը՝ համաձայն միջազգային փորձի:
Կարևոր է, որ մասնավոր հատվածը ակտիվ դեր ստանձնի վերամշակման լավագույն համակարգի ստեղծման գործում՝ հետսպառողական թափոնների տարանջատման և վերաօգտագործման ու վերամշակման նպատակով:

Քաղաքային հետսպառողական թափոնների (PCW) կառավարումը Հայաստանում զարգացման փուլում է գտնվում, և գործարար համայնքը պետք է տվյալներ և ապացույցներ ներկայացնի լավագույն դեպքի սցենարը որոշելու համար՝ առավելագույնս արդյունավետ կերպով ավելացնելու փաթեթավորման թափոնների առանձին հավաքումն ու վերականգնումը՝ ստեղծելու հաղթող-հաղթող սցենար, որը կհամապատասխանի նպատակներին և միևնույն ժամանակ կմեղմացնի բիզնեսի վրա հնարավոր հարկային հետևանքները:

Հարություն Ալպետյան
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Էլ. հասցե՝ alpetyan[at]aua.am, ace[at]aua.am
Հեռախոս՝+374 60 612 693

 

– Ներգրավել կառավարությանը քաղաքականության երկխոսություն մեջ Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության (EPR) վերաբերյալ և հետևել քաղաքականության մշակմանը:
– Մշակել պարտականությունների շրջանակ՝ Հայաստանում Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության (EPR) ներդրման տարբեր սցենարների ուսումնասիրության և միջազգային փորձի համաձայն համապատասխան մոդելի մշակման համար:
– Համաֆինանսավորել և հանձնարարել ուսումնասիրությունը միջազգային խորհրդատուին.
– Փոխանցել անցկացված ուսումնասիրության արդյունքները և ներգրավել գործարար համայնքին քաղաքականության հետագա մշակման մեջ:

 

– Հետսպառողական թափոնների ներկայիս իրավիճակի վերլուծություն, մասնավորապես ծավալների, տեսակների, հավաքողների, վերամշակողների և հնարավորությունների վերաբերյալ:
– Լավագույն փորձի իրականացման ուղեցույց-սցենար՝ փորձագիտական լավագույն գործակալության հետ գործողություններ ձեռնարկելու համար:
– Կառավարության հետ ներգրավվածության և համագործակցության միջոցով լավագույն սցենարի շուրջ բանակցություններ վարում՝ օրակարգը զարգացնելու և բիզնես շահերին աջակցելու համար:

Հայ-ամերիկյան առևտրային պալատ, Եվրոպական բիզնես ասոցացիան Հայաստանում, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն